Վաճառված պատերազմի, այսինքն դավադրության մասին, առաջին խոսողն հենց վարչապետն էր:
Հիշու՞մ եք` «Եկեք պայմամավորվենք, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք համարի»:
Մի քանի օր հետո նույն մարդը պիտի ասեր, որ Արցախի ինչ-որ
Դիրքում, ինչ-որ խոսակցություն է եղել ու ինչ-որ մեկն ասել է, որ հողերն արդեն վաճառված են, որ պետք չի կռվել:
Պարզ է չէ՞, որ սա մտացածին խոսք էր:
Բանը այն է, որ շատ դեպքերում հանցագործն իր արածը, կամ մտքերը ներկայացնում է երրորդ անձի շուրթերով: Սա շատ հանիպող հոգեբանական ֆենոմեն է, որը հատկապես հատուկ է վախկոտ մարդկանց:
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն ասում է, որ նահանջի ժամանակ չեն պայթեցվել մեր ռազմական պահեստները, իսկ մինչ այդ դրանք չեն խոցվել թշնամու կողմից: Սա խոսում է պայմանավորվածության մասին:
Հայաստանի երկրորդ նախագահը մոտավորապես պատմոււմ է, որ Արցախում եղած ժամանակ նկատել է, որ ռմբակոծվել են բոլոր վայրերը, բացի այն վայրերից, որտեղ եղել են Հայաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները:
Զարմանալի պատերազմից էր վերջերս խոսում պատերազմի ականատես՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:
Եվ ամենակարևորը, դրա մասին են պատմում հարուրավոր զինվորներ, տասնյակ սպաներ. պատերազմը պայմանավորված էր, վաճառված էր՝ թմբկահարում են նրանք բոլոր զրույցներում:
Անցել է երեք տարի. չեն հրապարակվել զոհերի ցուցակները, չեն հրապարակվել վիրավորների ցուցակները:
Մենք չգիտենք, թե քանի հոգի է զոհվել, թե քանի վիրավոր ունենք: Պատերազմից հետո Փաշինյան Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, այն դեպքում, երբ հենց ինքն էր երեք տարի շարունակ զորակոչերն ուղարկում աղդամներ ու ջաբրայիլներ:
Հայաստանը դավաճանել են: Հազարավոր հայ զինվորների կյանքերի վրա հայ ջոջերը ղումար են խաղացել: Այդ ջոջերի անունները բոլորս գիտենք, հասցեները բոլորս գիտենք: Այդ տականքները համարյա ողջ մեդիա դաշտը գնել են, լցրել են իրենց մարդկանցով ու շարունակում են սև-սպիտակ իրենց խաղը:
Սթափվեք: Մի ենթարկվեք սրանց:
Չեք խուսափելու պատժից:
Հային պետք է փրկել հայ ջոջերից:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ