Մեծ գաղտնիք չեմ բացի, որ «Եվրատեսիլը» քաղաքականացված մրցույթ է, հիմնականում՝ բավականին անհամ երգերով:
Ճաշակին ընկեր չկա, դրա համար անցնենք քաղաքականությանը: Երգը և՛ գլոբալիստներին է կարող դուր գալ, և՛ գլուխ բարցրացնող աջերին:
Գլոբալիստներ
- Հիմա Ուկրաինային գալիս է փոխարինելու Հայաստանը, և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Հայաստանին պետք է բլիթ տալ, նաև ոգևորել Հայաստանի սպառողներին, նաև կոմպենսացիա տալ կորցրած ու դեռ կորցնելիք տարածքների համար:
- Բովանդակային առումով ադաթների դեմ պայքարող new ֆեմինիստուհու երգ է, դա էլ է պետք խրախուսել:
Հակագլոբալիստներ
- Եվրոպայում աջերը ակտիվանում են, ու իրենց դուր կգա ֆոլկ երաժշտությունը, ավանդական պատկերները, նաև այն, որ երգվում է ազգային լեզվով, ոչ թե անգլերեն:
- Երգի բառերը՝ մի կողմ, բայց տեսարանները ավանդական են, ընդդեմ գլոբալիստական խառնարանի:
- Դուր կգա նաև նրանց, ովքեր հոգնել են «Եվրատեսիլի» անիմաստ ոճից և դա կարող են համարել ապտակ «Եվրատեսիլի» ավանդույթներին, ինչպես տարիներ առաջ դրա համար ձայն տվեցին ֆիննական Lordi խմբին:
Ստեփան Դանիելյան