Եթե մեզ մտահոգում է ինքնիշխանությունը, ապա առաջնահերթը ազգային արժեքներն են՝ կրոնը, գիտությունը, մշակույթը, պատմությունը, կրթությունը և այլն: Եվ սրա մասին պետք էր մտածել «համեստ» հոնորարով թմրամոլ ռեփեր հրավիրելուց առաջ: Տեղական արտադրանքը սոսկ ածանցյալ երևույթ է՝ հայեցի դաստիարակվածին հարկ էլ չկա կոչ անել, թե ինչպիսի ապրանք գնի: Իսկ ածանցյալ է, որովհետև շատ դեպքերում առավել նախընտրելի է կտրուկ զարգացնել ռազմական գերարդիական արդյունաբերությունը և գիտությունը, քան անհարկի մեծ գին վճարել տնտեսության ակնհայտ անարդյունավետ առանձին ճյուղերի համար: