Կար ժամանակ, երբ ինձ ճանաչողների ու հասկացողների պակաս չունեի Մայր Հայրենիքում: Այսօր այդ շատերի մեջ, կարծես թե քիչ են ինձ հիշողները, իսկ հիշողների մեջ, առավել քան քիչ, հասկացողները:
Ընթացիկ տպավորությունս այնպիսին է, որ փոքր Հայրենիքից բռնատեղահանվելով, ապաստանել եմ ոչ թե Մայր Հայրենիքում, այլ... Այստեղ որոշների մոտ ես պարտվածի կերպար ունեմ, իսկ որոշների մոտ՝ անճար եկվորի:
Մայր Հայրենիքում հացի գինն ավելի թանկ է, քան փոքր Հայրենիքում: Փոքր Հայրենիքում ես ՏԵՐ էի, իսկ Մայր Հայրենիքում՝ …
Չգիտեմ՝ արդա՞ր է, երբ Մայր Հայրենիքում ինձ համարում են փախստական...
Սենոր Հասրաթյան