Այլևս ՍՈՒ-30 ՍՄ ռազմական ինքնաթիռները, որոնք դեռևս ծառայում են որպես բուտաֆորիա, այսուհետ միայնակ չեն լինի:
Հավանաբար դրանց շարքերում իրենց պատվավոր տեղը շուտով կզբաղեցնեն ֆրանսիական «Bastion» մարտական մեքենաները, որոնք, ըստ տեղեկությունների, նախատեսված են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անապատների համար:
Սակայն պարզվում է, որ դրանց շարժիչները խնդիրներ են ունենում ծովի մակարդակից 500 մետրից ավելի բարձրության վրա գտնվելու դեպքում:
Բացի այդ, «Bastion»-ները հիմնականում նախատեսված են ավտոմատով զինված մարդկանց՝ տեռորիստական խմբերի դեմ գործելու համար:
Ուկրաինայի համար նախատեսված այդ «նվերը», բնականաբար, Հայաստանին չի տրամադրվել որպես նվեր, այլ վաճառվել է նույնիսկ ինքնարժեքից էլ բարձր գնով:
Այնպես որ, բարի օր, ՍՈՒ-30 ՍՄ-ներ, դուք այլևս միայնակ չեք:
Ռոբերտ Մելքոնյան