Ֆրանսիական «Տոտալ էներջի» նավթարդյունաբերական կորպորացիայի նախագահ Պատրիկ Պույան և Իլհամ Ալիևը, սեպտեմբերի 1-ին բանակցություններ վարեցին ու պայմանագիր կնքեցին:
Հայաստան ուղարկված բազմապրոֆիլ «Բաստիոն» ռազմամեքենաները, այն գինն էին, որ հապշտապ վճարեց Ֆրանսիան Ալիևին, այդ պայմանագրի համար:
Մեր սպառազինման համար ոչ մի էական նշանակություն չունեցող մեքենաների տրամադրումը Հայաստանին, Ալիևին չափից դուրս շատ է անհրաժեշտ:
ա) Հայաստանի դեմ, իրեն անհրաժեշտ ժամանակ, իր
երկրի ներսում և միջազգային հանրության մոտ,
ուժ կիրառելու դեպքում լեգիտիմ հիմք ստեղծել:
բ) Վրաստանի հետ, որտեղով անցնում են իր հիմնական կոմունիկացիաները և ոչ մի լուրջ հակասություն չունի, այդ ռազմատեխնիկայի տրանզիտի թույլտվությունը առիթ դարձնել
հարաբերությունների վատացման համար:
գ) Առիթ դարձնել՝ ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանը, ընդհուպ Թբիլիսիի նորակառույց , ադրբեջանցիներով բնակեցված թաղամասը ոտքի հանել վրացական պետության դեմ:
Ինչու՞, որովհետև սխալմամբ բոլորին թվում է, թե Ադրբեջանը Թուրքիայի կցորդ պետություն է:
Ադրբեջանը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միակն է, որ երբևէ չհեռացավ Ռուսաստանից:
Ալիև կրտսերը սրբորեն կատարում է հոր քաղաքական կտակը:
Իսկ ռուս-արևմուտք բախումը ուկրաինական տարածքում , ամենևին Պուտինի քմահաճույքը չէ:
Դա օբյեկտիվ, պատմական անհրաժեշտություն է:
Կործանված կայսրություններն այդպես են վերականգնվում:
Մեր աչքի առաջ տեղի է ունենում երկու կայսրության` Օսմանյան և Ռուսական, վերականգնման քննություն-պրոցես:
Թուրքիան քննություն չի բռնի: Էրդողանը չի կարողանում մոտ 500 միլիարդ դոլլար փող գտնել:
Ռուսաստանը վերականգնում է իր կայսրությունը և իր ազդեցության գոտին:
Մի մոռացեք, որ Ռուսաստանը ժառանգորդն է նաև Ամերիկան և Եվրոպան կործանելու սովետի ոչ միջուկային ծրագրերի:
Հիշեցնեմ՝ Եվրոպան Սպիտակ ծովի ջրերով հեղեղելու «Հեշտոց» և Ամերիկան երկու ափերից ջրածածկ անելու «Ֆալոս Պոսեյդոնա» ծածկանունը կրող ծրագրերը:
Ո՛վ ո՛վ, բայց Սպիտակ տունը դրանք չափազանց լավ է հիշում:
Մնում է մենք էլ, այդ ռազմամեքենաների տեսքից ոչ թե հալվենք, այլ մտածենք դրանց բերելիք մարտահրավերների մասին:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ