ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մեր ղեկավարները գնացին օտարերկյա վարկեր մուրալու ճանապարհով

Մեր ղեկավարները գնացին օտարերկյա վարկեր մուրալու ճանապարհով
07.11.2023 | 08:35

Երևի նկատել եք՝ ամեն առիթով շեշտում եմ, որ պետություն չունենք և չենք ունեցել։ Արդեն 3 տասնամյակ նրա տեղը նեոգաղութային խղճուկ և ողորմելի գոյացություն է։ Սրանք զգացական գնահատականներ չեն, որոնք ես տալիս եմ բարկացած ժամերին։ Առավել քան սթափ գնահատականներ են։

Ի վերջո, մի մոռացեք, որ տողերիս հեղինակը 10 տարուց ավելի բնակվել-աշխատել է Աֆրիկայում, և դա չի եղել հյուրանոցների, փակ ակումբների ու սրճարանների պատուհանների հետևից։ Առավելագույնս շփվել եմ տեղացի բնակչության հետ ու աշխարհագրականորեն շատ լայն գոտիներում։ Մտել եմ ամենահնարավոր շուկաները, նեղլիկ նրբանցքներով հին քաղաքները:

Կարճ ասած, անչափ մեծ նյութ ունեմ համեմատության։

Ես այս տեղական ճահիճը չեմ դիտարկում որպես առանձնահատուկ, ինչպես դա շատերն են անում, ցավոք սրտի։

Մյուս կողմից, շատերը գիտեն, որ զբաղված եմ տեխնոլոգիական նախագծերով, որովհետև ո՞րն է այս դարի կարևոր բնութագրիչը․ ճիշտ է, տեխնոլոգիականը։ Առնվազն 7 նախագիծ եմ առաջ տանում հասարակական՝ կամավոր հիմունքներով։ Ի՞նչ եք կարծում, եթե պետությունը դա իրականացներ, ես ի՞նչ գործ ունեի այս ասպարեզում։ Բայց «պետությունը»՝ նեոգաղութային այս խղճուկ գոյացությունը բացարձակապես միտք չունի և չի էլ զբաղվի այս կարևոր նախագծերով, որովհետև դրանցով հնարավոր է ուժեղացնել երկիրը, իսկ նրանց խնդիրը քանդելն ու կործանելն է։

Կասկածողներ կա՞ն։ Եթե կան, ես նրանց կուղարկեմ ԲՏԱ նախարարություն, որ տեսնեն, թե ինչպես են բաժանվում զգալի ֆինանսական միջոցները, ի դեպ, մեր հարկերից գոյացած, արտասահմանի համար փոդրադչիություն անող ընկերություններին։

Ամեն անգամ ցավ եմ զգում, երբ որևէ նախագծի մասին խոսելիս, լսում եմ պատասխան, որ դա պետության գործն է։ Մեկնաբանեմ՝ «մենք դա չենք անի»։

Եթե 32 երկու տարի այդ գործը չեն արել, հիմա, առավել ևս այս պիղծ բռնապետության պայմաններում, ո՞վ պետք է անի,անողնաշար ու կամակատար կառավարիչնե՞րը, լաքեյական սպասավորնե՞րը, թե՞ պատերի տակ անվերջ քարշ եկող, կիսաքնած, հորանջող ոստիկանները։

Ինչու՞ է մեր «պետությունը» դարձել մեղր հասարակության տականքների համար։ Ինչու՞ է այնտեղ հավաքվել պիղծ ու ստոր զանգված, որի համար մեկ է Արցախի կորուստը, Հայաստանի տարածքների անկումը, ազգային արժեքները, բարոյականությունը․․․

Ճակատագրական սխալը եղավ Անկախության մեկնարկին։

Թևերը քշտելու և սեփական կացարանը սեփական ռեսուրսներով վերանորոգելու փոխարեն, ինչքան դա հնարավոր է, մեր ղեկավարները գնացին օտարերկյա վարկեր մուրալու ճանապարհով:

Ու մինչև հիմա այդպես է՝ ԼՏՊ-ի լաքեյական ծառայությունների մատուցման առաջնահերթությամբ։

Դուրս եկավ, որ ստեղծագործ, արարիչ ու գյուտարար հայն ավելորդ է Հայաստանում։ Եթե նա չարչի ու սպասավոր չէ, անելիք չունի երկրում։

Հանեք ձեր ուղեղից «պետություն ունենալու» միֆը։

Մենք այն պետք է կերտենք զրոյից՝ հանրային ջանքերով։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 4101

Մեկնաբանություններ