Աշխարհում ցանկացած իշխանություն մի գերնպատակ է ունեցել, ունի և կունենա՝ պահել սեփական իշխանությունը:
Իսկ այն իշխանությունները, որոնք դա չեն կարողանում
անել, Լենինի դիպուկ բնորոշմամբ` թրիքի արժեք էլ չունեն:
Հայաստանի ներկա իշխանությունը, առանց մեծ ջանքերի
իրականացնում է իր գերխնդիրը, պահում և վերարտադրում է իր իշխանությունը:
Պատերազմում կրած պարտությունը, հիմա էլ Արցախի
կորուստը, ավելի քան 1000 տոկոսանոց երաշխիք են,
որ սրանց իշխանությունը դառնա անսասան:
Ցմահ:
Ինչու՞:
Ախր ինքներդ համարյա ամեն օր կրկնում եք
թևավոր դարձած խոսքը, թե.
«Պարտությունը տեր չունի»:
Ա՛յ, հենց այդտեղ է սրանց ուժը, որն էլ դեռ չափազանց
վիրտուոզ կերպով կիրառելու են և իշխանությունն իրենց
մագիլներից բաց չեն թողնելու:
Քանի անգամ եմ ասել՝ տեր կանգնենք մեր ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ...
Ինչ էլ դա արժենա, ինչ հարազատ գլուխներ էլ թռչեն իրենց ուսերից:
Ոչի՛նչ ու ո՛չ մեկը թանկ չի Հայաստանից:
Գուցե ցանկությու՞ն չկա, որ իշխանափոխություն կատարվի...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ