Սիրելի արցախցիներ, մի՛ ընկճվեք առանձին հակամարդկային դեպքերից, գերակշիռ մասը սթափ է մտածում, ունի ազգային դիմագիծ, ծանր է տանում ձեր վիշտը` համարելով այն համազգային։
Իսկ իմ արցախցի ընկերներին, գործընկերներին, ասպիրանտներին խնդրում եմ` մի’ սպասեք իմ զանգերին, առանց վարանելու կապ հաստատեք ինձ հետ, միասին կփորձենք հաղթահարել բոլոր դժվարությունները` կապված ինչպես ձեր, այնպես էլ յուրաքանչյուր արցախցու հետ։
Միայն մի՛ վհատվեք` ի վնաս ձեր առողջության:
Արցախն ամբողջությամբ ազատագրվելու է և` վերջնականապես։
Աստված ձեզ պահապան ...
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ