Հանրային առավել կամ նվազ հայտնի դեմքեր, Արցախի ոչնչացման կամ գոյության հարցն է դրված, որի վերաբերյալ այս իշխանությունը բացեիբաց հայտարարում է,որ ոչինչ չի ձեռնարկելու և ձեռքերը լվանալով մի կողմ է քաշվել: Հայտարարե՛ք, որ միանում եք պայքարի ելած ժողովրդի կողմից հռչակած իշխանափոխության պահանջին՝ ինքներդ ընտրելով ձեր հայտարարության տարածման տեղեկատվական խողովակը :
Հայտարարե՛ք այսօր, հենց հիմա, ցույց տվեք որ դուք հայ եք և հավաքական հայության մի մասնիկն եք, այլապես վաղը կոկորդիլոսի արցունքներով չթրջեք ձեր աչքերն ու նույն այդ հայությանը փորձեք հավատացնել, թե ինչքան եք սիրում ձեր Ազգն ու Հայրենիքը : Գիտցե՛ք, ոչ ոք այլևս չի հավատալու ձեր ոչ մի խոսքին և մնացած ձեր կյանքն անցնելու է մերժման ու արհամարհանքի ուղեկցությամբ :
Պետական, ռազմական, քաղաքական նախկին ու ներկա գործիչներ, արվետի և գրականության վարպետներ և մաեստրոներ , գիտության, կրթության և առողջապահության ոլորտների դոկտորներ, պրոֆեսորներ և ակադեմիկոսներ, տիտղոսակիր սպորտսմեններ և մարզիչներ, ճանաչված գործարարներ և շոու բիզնեսի աստղեր, ապացուցե՛ք, որ դուք որպես հայ Արցախի կողքին եք, ապացուցե՛ք, որ դուք Արցախի այս օրհասական պահին ձեռքերը լվացած ՀՀ իշխանության անհապաղ հրաժարականը պահանջող հայ ժողովրդի կողքին եք :
Վաղը ուշ կլինի ,վաղն այլևս դուք և ձեր խոսքը ոչ մի հայի համար այլևս արժեք չի ունենա, վաղը ձեր ամորֆ գոյությունը այլևս ոչ ոքի հետաքրքիր չի լինելու:
Ձեր խոսքն ու աջակցությունը Արցախին և հայ ժողովրդին պետք է այսօր, պետք է հիմա :
Ընտրությունը ձերն է:
Արգամ Պողոսյան
2003-08թթ. ՀՀ լոռու մարզի Սարչապետ համայնքի ղեկավար