Մեծ հաշվով, «Վեոլիա Ջուր» չգիտեմինչն Ադրբեջանից չի տարբերվում:
Հայաստանը նույնպես «շրջափակված» է: Շրջափակողն էլ՝ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչն է:
Առաջարկում եմ՝ հաջորդ ջրանջատման ընթացքում, ապաշրջափակման գործողություն իրականացնել «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի նկատմամբ և, ըստ այդմ, բացել դեպի բնակչություն ընթացող ջրի միջանցքը:
Ձեռքի հետ էլ միջանցք բացելու արվեստը կսովորենք:
Հետևեք ջրանջատումների ընթացքին և ջրի միջանցք բացելու առաջարկներ արեք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ