Ծիծաղելի ու ողորմելի են նրանք, ովքեր խոսում են ամեն ինչից, բացի արդարադատությունից:
Արդարադատության պահանջը պիտի լիներ բոլորի շուրթերին:
Արցախ եք ուզում փրկել առանց արդարադատության հաստատմա՞ն:
Արցախը ձեզանից էր պետք փրկել, զինվորական ծառայությունից խուսափած, ուլտրա-ազգայնական թերմացքներ:
Արցախն եք ուզում փրկել, բայց շակալի նման խուսափում եք
2018 թվի դավադրության կազմակերպողների անունները հնչեցնելու՞ց:
Վախենու՞մ եք:
Իսկ Ալիևից չեք վախենու՞մ:
Թե՞ Ալիևը հեռու է:
Ձեր մասին ֆիլմեր են նկարելու, ձեր կեղտոտ սորտի մասին գրքեր են գրելու: Ձեր մասին մուլտֆիլմեր են նկարելու ու ցուցադրելու են հանրային հեռուստաընկերությամբ:
«Ո՛չ թուրքացմանը» գոռացողներ, Միրզոյան Արոյի հետ ինչպե՞ս եք աշխատում:
«Հող հանձնողին հողին ենք հանձնելու» բառաչողներ, 18-20 տարեկան պատանիներին նկատի ունեի՞ք:
Փաշինյան Նիկոլը պիտի կանգնի դատարանի առաջ:
Նրան իշխանության բերած ու այս ավանտյուրան ժողովրդի վզին փաթաթած հայտնի խմբակը պիտի կանգնի դատարանի առաջ:
ՈՒլտրա-ազգայնական կեղծ լոզունգներով մարդկանց գլուխները տարած, երկիրը կեղեքած ու հիմա հով լռված ոչնչությունները պիտի կանգնեն դատարանի առաջ, պիտի ունեզրկվեն:
ՈՒզում եք պետություն ունենալ՝ պահանջե՛ք արդարադատություն:
ՈՒզում եք Արցախ՝ պահանջեք արդարադատություն:
ՈՒզում եք հայ մնալ՝ պահանջեք արդարադատություն:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ