Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               

Հարգեք, որ հարգեն

Հարգեք, որ հարգեն
10.07.2023 | 07:17

Վերջերս հաճախ եմ լսում, թե ակադեմիական խոսքը ճիշտ չէ, պետք է իրերը կոչել իրենց անուններով և արտահայտվել շարքային մարդուն «հասկանալի» լեզվով՝ պատասխանելով իր իսկ ոճով։

Սկզբունքորեն այլ կերպ եմ մտածում, թեպետ՝ ինքս էլ հանրային ինքնագիտակցությունը կատարյալ չէի համարի, իսկ սոսկ ստեղնաշարային համարձակ որոշ «մտքերի» անգամ անիմաստ է արձագանքել։

Անկեղծ լինենք՝ մեզանում կան նաև գիտական բարձր կոչումներով, ինչպես նաև մեծավաստակ այլ գործիչներ, որոնք կամ չեն կողմնորոշվում քաղտեխնոլոգիաների այս բարդ սարդոստայնում, կամ մեզանից ավելի լավ են հասկանում, բայց գերադասում են շահեկան հարմարավետությունը։

Կոնկրետ իմ խոսքը առավելապես մասնագիտական պարզաբանումների տեսքով է, որի կարիքը կա, քանզի տեսնում եմ, որ պատրաստված մարդիկ ևս շփոթվում են՝ բախվելով ընդհուպ բարձր ամբիոններում անգամ իմպերատիվ սահմանադրաիրավական նորմերի, մեղմ ասած, խայտառակ, կենցաղային հարթությամբ մեկնաբանությունների հետ։

Դառնալով մեր հանրությանը, ուղղակի առաջարկում եմ ձեռնպահ մնանք հավաքական տհաճ ձևակերպումներից, սա արդեն ազգային անվտանգության խնդիր է։

Հեռատես լինենք՝ ազգի ոգին կոտրելը դյուրին է, այն զորացնելն է դժվար։ Իսկ յուրովի կոտրում են միմյանց հակադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ մի կողմը ակնարկում է, որ իբր անչափ շատ են դասալիքները կամ դիմագրավելու փոխարեն գերի են ընկել և այլն, մյուս կողմն էլ՝ թե բա «ժեխեր» են, տգետ են և այսպես շարունակ։

Կներեք, այս մթնոլորտը, էլ չեմ ասում սեփական ազգին իր իսկ փողերով «Perfekt TV»-ով կերակրելը, ցանկացած կատարյալ ազգի էլ ավելի վատթար վիճակի կհասցներ։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Բոլոր դեպքերում՝ «Համախմբում» շարժման «ՀայաՔվեի» բուն գործընթացն ապացուցում է, որ մեր հանրային ինքնագիտակցությունը ունի հսկայական ներուժ և ամբողջապես առողջանալու հիմքեր։

ՀԱՐԳԵՔ, ՈՐ ՀԱՐԳԵՆ, իսկ դա մեկ օրում չի լինում ...

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ