2-3 ամիս առաջ օրակարգ բերվեց հայ-ադրբեջանական սահմանը ԽՍՀՄ 1975 թ. քարտեզներով սահմանազատելու նախագիծը, որը հայտնի երկրի, նույնքան հայտնի հիմնարկի գործակալները սուր քննադատության ենթարկեցին:
Գործակալական ցանցի «ներկայացուցիչները» դեմ էին անկլավների հանձնմանը, դեմ էին նաև Արծվաշենի վերադարձին:
Վերջիններս Արծվաշենի մասին հիշատակողներին, օրինակ` ինձ, ազգի դավաճան էին անվանում: Հիմնավորումը.
«Եթե մենք չհիշենք Արծվաշենը, նրանք կմոռանան անկլավները»:
Ինչևէ:
Ադրբեջանական մամուլն ազդարարում է, որ պաշտոնական Բաքուն մերժել է հայ-ադրբեջանական սահմանը ԽՍՀՄ 1975 թ. քարտեզներով սահմանազատելու գաղափարը:
Ընդ որում, մերժել է առանց հակաառաջարկի:
Այսինքն, պաշտոնական Բաքուն դեմ է որևէ քարտեզով սահմանազատում կատարել կամ նախընտրում է սեփական արտադրության քարտեզները: Հետաքրքիրն այն է, որ Արծվաշենը «չհիշող», իսկ հիշողներին ազգի դավաճան համարող գործակալներն այժմ լուռ են: Նրանք ստացան այն, ինչ ցանկանում էին՝
հայ-ադրբեջանական սահմանը ԽՍՀՄ 1975 թ. քարտեզներով չի սահմանազատվելու: Դրան կողմ էր նաև պաշտոնական Բաքուն:
Եթե հետևեք տարածաշրջանային քաղաքական զարգացումներին, ապա կտեսնեք, որ հայ գործակալական ցանցն ու պաշտոնական Բաքուն միշտ ունիսոն են գործում:
Գիտե՞ք ինչու:
Որովհետև, հայտնի երկրի, նույնքան հայտնի հիմնարկը պետությունների միջև սահմաններ չի ճանաչում, հետևաբար, արգելափակում է սահմանազատման ցանկացած փորձ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)