Ադրբեջանը հայ հասարակությանը հարմարեցրել է մեկօրյա տագնապային տրամաբանությանը։
Ցանկացած զորաշարժ, ցանկացած կրակոց ու ագրեսիա, հայ հասարակությունը մեկ օր անց մոռանում է։
Այսպես է բթացվում ինքնապաշտպանության բնազդը։ Մի տեղ կարդացի՝ երբ գորտին գցում ես եռացող ջրի մեջ, նա բնազդաբար ուժ է հավաքում ու ցատկում է դուրս, բայց երբ գորտին գցում ես սառը ջուրն ու աստիճանաբար սկսում ես եռացնել այն, ամեն մի նոր ջերմաստիճանին հարմարվելով՝ գորտն ի վերջո սատկում է։
Հիմա հստակ է, որ ամեն շաբաթ ու ամեն ամիս թշնամին զորք ու զինտեխնիկա է մոտեցնում սահմանին։
Մոտեցնում ու չի հեռացնում:
Կրկին՝ մոտեցնում ու կրկին չի հեռացնում:
Շաբաթը մեկ մենք տեսնում ենք տելեգրամներում վիդեոները։ Ամեն շաբաթ կրակոցներ են՝ թշնամին զգոնությունն է ստուգում, թույլ ու ուժեղ կողմեր է բացահայտում։ Թշնամին պատրաստվում է պոկել Սյունիքն ու Վայոց Ձորը։
Թշնամին շուտով հարձակվելու է Հայաստանի վրա:
Եթե մինչև նոր պատերազմ դավաճան իշխանությունները չբանտարկվեն ու իշխանությունը չվերցնեն պահպանողականները, հույս չունենաք, որ մենք նոր պատերազմում դաշնակիցներ կունենանք։
Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)