Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պատմության մեջ կհիշվի մի սերունդ` դուխով ու «բանԾիկով»-«չագուՋով», որ կործանեց և կորցրեց Հողն ու … դուխին

Պատմության մեջ կհիշվի մի սերունդ` դուխով ու «բանԾիկով»-«չագուՋով», որ կործանեց և կորցրեց Հողն ու … դուխին
08.05.2023 | 21:25

Թալինի սասնաշենցիներից մեկը պատմում էր, որ 100 տարի առաջ ցեղասպանությունից փրկված իրենց նախնիները Սասունից գաղթելուց հետո հատուկ հաստատվել են Արաքսի ափամերձ հատվածներում` Թուրքիայի սահմանին մոտ, հույսով որ մի օր անպայման վերադառնալու են Էրգիր, հենց էդ օրը գա` մոտիկ լինեն ու ժամանակ չկորցնեն:

Մարդիկ այդպես էլ հույսը սրտներում ապրեցին ու կարոտն աչքերում հեռացան կյանքից:

Արդեն 3-րդ տարին է այս օրերին մենք ենք դնում Շուշիի Ղազանչեցոցի նկարը:

Հիշում, կարոտում, ափսոսում ու հույս փայփայում, որ մի օր անպայման վերադառնալու ենք ...

Բայց բացի խոսքերից, այս երեք տարում ի՞նչ արեցինք, ի՞նչ փոխեցինք դա իրագործելու համար:

Ոչի՛նչ:

Ամեն ինչ թողեցինք նույնը` դերակատարներով, մտածելակերպով, շարժառիթներով, ու դեռ մի բան էլ ավելի հեռացրինք ու հեռացանք` օրեցօր կորցնելով նոր հույսեր, նոր շանսեր, նոր բարձունքներ ու Տղաներ:

Իսկ ամեն ինչ սկսվեց ներսից ... ի խորոց սրտի վառվածությունից առ Արցախ ու Արցախի հերոսներ: Թշնամին դա պարզ տեսավ, ու հասկացավ, որ մենք օտարացել ենք Արցախից ու մեր հաղթանակից: Բոլոր ռազմական ու աշխարհաքաղաքական պատճառներից առավել հենց սա էր, որ թշնամուն առիթ, համարձակություն ու դուխ տվեց` մեր անմարդկային հրճվանքը Հողն ազատագրողներից ազատվելուց.

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Արցախի հերոս

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Արցախի հերոս

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ - Արցախի հերոս

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ - Արցախի հերոս

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ - Արցախի հերոս

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ - Արցախցի զորավար

ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ - հաղթող զորավար

Կարող եք չսիրել էս մարդկանց ու էս անունները, պարտադիր չի նրանց սիրելը:

Անթերի չեն ու սուրբ չեն, արել են շատ սխալներ,բայց ուրանալ ու ջնջել նրանց արածը…

Դրոյին ու Նժդեհին էլ ժամանակին ու մինչ օրս միանշանակ չեն ընդունում. մաուզերիստներ, թալանչիներ ու ֆաշիստներ են որակում շատ «աբիժնիկներ»:

Պատմության մեջ կմնա ու կհիշվի մի սերունդ` Մանվելներով ու Միշկաներով, որ հաղթեց ու պահեց Հողը և մեկ այլ սերունդ` դուխով ու «բանԾիկով», «չագուՋով», որ կործանեց էդ սերնդին, կորցրեց Հողն ու… դուխին:

Սա՛ է իրականությունը:

Մնացածը` լոլոներ են:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ