Այսօրվա դիրքից նայելով, այնքա՜ն, այնքա՜ն պարզ ու ցցուն է երևում, թե 1997-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը ինչպես էր սրիկայաբար ծախում Արցախը:
ՈՒ այսպես:
1997 թ. դեկտեմբերին,ՄԽ համանախագահները Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին ու Ադրբեջանին ներկայացրեցին «ԼՂ կոնֆլիկտի լուծման փուլային տարբերակը»:
Մի շարք վերապահումներ անելով, նախագահը սա համարեց ընդունելի տարբերակ:
Նա առաջարկված տարբերակում անմիջապես տեսավ իր երազանքի, Ղարաբաղը ծախելու հիմնական դրույթները:
ՈՒ այսպես՝ թվենք դրանք:
*Արցախը, այն ժամանակ դեռ ԼՂ, իր շուրջ որպես անվտանգության գոտի հանդիսացող 7 շրջաններից Ադրբեջանին էր հանձնում 3 շրջան:
Դրա դիմաց, Ադրբեջանն իր զորքերը շփման գծից հետ էր քաշում 10-15 կմ:
Այդ հետ քաշված տարածքներում տեղակայվում էին ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային ուժեր, բացառությամբ թուրքականի:
Հետ վերադարձված շրջանները ապառազմականացվում էին:
Այդտեղ վերաբնակեցվող ադրբեջանցիների հասարակական կարգը պահպանելու համար թույլատրվում էր յուրաքանչյուր 1000 ադրբեջանցի բնակչի հաշվով ունենալ թեթև զինված մեկ ադրբեջանցի ոստիկան:
Անիծվես դու՝ նախագահ, նման առաջարկն ընդունելի համարելու համար:
Սա դեռ ծաղիկն է ծախելը, ուտելիս է ախորժակը բացվում սկզբունքով՝
ևս երկու ադրբեջանական շրջան հետ է վերադարձվում« երբ Ադրբեջանը հետ կվերադարձնի ռուսական «Կոլցո» օպերացիայի արդյունքում մեզանից խլված ու Ադրբեջանին տրված Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը:
Զարմանում եմ ուղղակի, այդ մարդը ո՜նց ամոթից չի վառվելնման հակահայկական գործարքի գնալիս:
*Մյուս երկու շրջանները`Լաչինի շրջանն ու Քելբաջարի շրջանը, կվերադարձվեին այն դեպքում, երբ Ադրբեջանը կճանաչեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Այդ քսու գործարքի ամենաեղկելի հոդվածը, որ ֆիքսվել է, Լևոն Տեր Պետրոսյանի հետևյալ բանաձևումն էր.
-ԼՂ կարգավիճակը, երբ էլ այն կորոշվի, չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ԼՂ-ն ունի ներկա պահին:
Մեղա՜ քեզ, Տե՛ր, այսպիսի անլուր ստորություն աշխարհը չի տեսել:
Այնուհետև Փուլային այդ զզվելի փաթեթը նախատեսում
Էր, որ Ղարաբաղը պահպանում է իր ՊԲ-ն, իր ուժային բոլոր կառույցները, իր պետության ատրիբուտները, իր ընտրովի մարմինները:
Լեռնային Ղարաբաղը կարող է անդամակցել ՄԱԿ հովանու ներքո գործող միջազգային կառույցներին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երաշխավորը դառնում է ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը:
Բայց սա դեռ քիչ էր:
Առաջին նախագահը, որպեսզի Ղարաբաղ ծախելու պրոցեսը դարձնի անշրջելի,
ստորաբար գտավ նաև տնտեսական բաղադրիչ:
Միայն պատկերացրեք ՝
Բաքու-Ջեյհան նավթամուղը պիտի անցներ Ղարաբաղով ու Հայաստանով, որի համար, որպես տրանզիտի վճար, Հայաստանը ստանալու էր 860 միլիոն
դոլար, երբ մեր բյուջեն 380 թե՞ 400 միլիոն էր:
Այ սա էլ դարձավ վերջին կաթիլը, որ հայրենասեր հայերը էլ չհամբերեցին, հավաքվեցին Երևանում «Կինոյի տանը», և Լևոն Տեր Պետրոսյանին հռչակեցին պարտվողական, հող ծախող, հայտարարեցին, սթե ստոր ձեռքերդ հեռու՛ մեր պատմական հայրենիքից:
Անգամ հայտարարեցին օրենքից դուրս ու որոշում ընդունեցին Առաջին նախագահին ու իր շրջապատի մարդկանց կախել առաջին իսկ պատահած ծառերից:
Փա՜ռք ձեզ, «Կինոյի տան» հավաքի մասնակիցներ: Ձեր անունները հատ-հատ, ոսկե տառերով են գրելու սերունդները:
Չլինեիք դուք, հիմա այսօրվա փառապանծ Արցախը չեինք ունենա:
Փա՜ռք ձեզ, որ վիժեցրեցիք Առաջին նախագահի ազգակործան ծրագիրը ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ