16.05.2024|
07:42
Եթե փողոցում հասարակական հարցում անես, հարց տաս բարձրագույն մաթեմատիկայից կամ գինեկոլոգիայից, հարցվածների քանի՞ տոկոսը ռիսկ կանի տեսախցիկի առաջ պատասխան հնչեցնել: Սակայն, երբ մեծ քաղաքականությունից հարց ես տալիս, բոլորն իրենց քաղաքագետ են երևակայում, ամենևին չմտածելով, որ քաղաքագիտությունը բարձրագույն մաթեմատիկայից կամ գինեկոլոգիայից ամենևին հեշտ գիտություն չէ։