12.02.2024|
17:31
Վերջին շրջանում Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անվան շուրջ ծավալված խոսակցությունները կամա թե ակամա մղում էին արձագանքելու, սակայն մի շարք հանգամանքներ թույլ չէին տալիս գրել այդ մասին։ Նկատի ունեմ ոչ միայն առողջական վիճակս, այլև այն պարզ իրողությունը, որ, Նալբանդյանի դիպուկ բնորոշմամբ, շատ անգամ «կքարկոծեն տգիտության շուները», բայց դրանից ոսկին պղինձ չի դառնում։