25.05.2014|
12:21
Իմ ընկեր Յուրա Ջիլավյանը, նկարահանող խումբն ու ես վախեցանք նրա ցուցակից, թե Երևանում ուր է ուզում լինել, ում այցելել` Ազատության հրապարակի միտինգավորներին, Ծիծեռնակաբերդ, Մեսրոպ Մաշտոցին՝ Մատենադարանի մուտքին, զոհված ազատամարտիկների շիրիմներին, Էջմիածնի Մայրավանք և այն քանդակագործի արվեստանոց, ուր իր կիսանդրին պիտի քանդակվի... Բայց դե Ալիսան էր, ու մենք հլու հնազանդ հետևեցինք նրան: