26.07.2014|
22:07
Առօրյա հոգսերով տարված՝ բավական ժամանակ չէի զբոսնել Երևանում և երեկ աշխատանքից հետո որոշեցի իջնել քաղաքի կենտրոն ու վաղեմի ընկերոջս հետ, Երևանի երեկոյան ամառային զով քամիների հոսքին համահունչ, մի քիչ թափառել քաղաքում: Օպերա, Սարյանի արձան, Կոնսերվատորյայի խաչմերուկ, այսինքն, Ֆրանսիայի հրապարակ, քաղաքի ամենամարդաշատ վայրերից է օրվա բոլոր ժամերին: