Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ասում են...

Ասում են...
14.10.2008 | 00:00

...թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը շատ շուտով կարող է զբաղեցնել Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Հովհաննես Շահինյանը։ Ճիշտ է, իշխանամետ որոշ աղբյուրներ ասում էին նաև, թե նախկին թաղապետին, ամենայն հավանականությամբ, փոխքաղաքապետի աթոռն է սպասում, սակայն գործադիր մարմնում վերջինիս կուտակած փորձն ու հմտություններն, ինչպես երևում է, վերևներում որոշել են ուղղորդել դեպի օրենսդիր իշխանություն։ ՈՒ թեև ԱԺ աշխատակազմի գործող ղեկավար Հայկ Քոթանյանն առայժմ շարունակում է պաշտոնավարել, սակայն, ինչպես իրազեկ աղբյուրներն են պնդում, ընդամենը՝ առայժմ։

Դիտվել է՝ 3098

Մեկնաբանություններ