ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Արծաթյա» գործընթացներից մինչև տարածքային ամբողջականություն

«Արծաթյա» գործընթացներից մինչև տարածքային ամբողջականություն
07.10.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԱՐԾԱԹԻ ՀԵՐԹՈՒՄ ԵՍ ՉԵՄ ԵՂԵԼ»
ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Մելիքյան, ճի՞շտ են լուրերը, որ երբ ԱԺ ընտրությունների ժամանակ Ձեր թեկնածությունը հետ քաշեցիք` հանուն «Կիլիկիայի» Հակոբ Հակոբյանի, պետք է դառնայիք ԱԺ աշխատակազմի ղեկավար, սակայն Տիգրան Թորոսյանը չէր համաձայնել դրան, այդ իսկ պատճառով օրերս «խնդրո առնչությամբ» առաջին ասուլիսն ընդդեմ Թորոսյանի` Դուք տվեցիք:
-Ո՛չ, չկա նման բան, չկա՛:
-Իսկ «արծաթյա» գործընթացների՞ց ինչ տեղեկություններ ունեք:
-Արծաթի հերթում ես չեմ եղել:
«ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՊ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ»
ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԺ փոխխոսնակ)

-Պարոն Կարապետյան, ըստ լրատվամիջոցների, Թիֆլիսում` Միխեիլ Սաակաշվիլի-Սերժ Սարգսյան համատեղ մամլո ասուլիսում, Մ. Սաակաշվիլին իր գոհունակությունն է հայտնել, որ Ս. Սարգսյանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Դուք ճշտե՞լ եք` նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, ինչպիսի՞ն է ՀՅԴ-ի մոտեցումն այս խնդրին:
-Ես, ճիշտն ասած, չեմ հավատում, որ նման հայտարարություն եղել է, կարծում եմ՝ արժանահավատ չէ այդ տեղեկությունը, ուստի մեկնաբանություններ անել չեմ ցանկանում:
-Նախագահականն առ այս պահը չի ժխտել փաստի գոյությունը, որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
-Սպասենք իրադարձությունների զարգացմանը, եթե դա հաստատվի, մենք մեր կարծիքը կհայտնենք:
-ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել ղարաբաղյան բուֆերային գոտի սեփական զորք ուղարկելու առնչությամբ: Դա Ձեզ համար ընդունելի՞ տարբերակ է:
-Դաշնակցության համար նախ և առաջ հրատապ է ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծումը: Մինչև քաղաքական լուծում չլինի, և չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքը, որևէ միջանկյալ տարբերակի մասին խոսելն ավելորդ է:
-Այդ թվում և` ռուսակա՞ն զորքերի առնչությամբ:
-Բոլոր տեսակի զորքերի մասին է խոսքս:
Ճեպազրույցները՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4452

Մեկնաբանություններ