Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պաթոսն ու քաղաքական ինֆանտիլիզմը հարթուղեղության նշան են

Պաթոսն ու քաղաքական ինֆանտիլիզմը հարթուղեղության նշան են
24.03.2024 | 14:44

Ասում են՝ «а истина где-то рядом»:

Բոլորի ուշադրության կենտրոնում արդարացիորեն Ոսկեպար, Բաղանիս ու այդ տարածքների՝ նիկոլոսի Ադրբեջանին հանձնելու օրակարգն է:

Մինչդեռ, եթե մի քիչ առավել լայն նայենք, ՀՀ-ի հարավում հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում: Դանդաղ, առանց մեդիա առաջնային օրակարգերի, բայց դրանք տեղի են ունենում:

Ոսկեպարի և մյուս գյուղերի շուրջ ինքնապաշտպանական գործողություններ նախաձեռնելու նարատիվների պայմաններում Սյունիքում, մասնավորապես՝ Կապանում, միջազգային օդակայանի օրակարգ է ի հայտ գալիս: Կան նաև այլ ինդիկատորներ այնտեղ տեղի ունեցող ինչ-որ այլ պրոցեսների մասին՝ արտաքին դերակատարների ակտիվության մասով նաև:

Կա ներքին կասկած, որ երբ Տավուշում հողերը հանձնվեն, բախումներ են լինելու, այդ թվում՝ թե՛ սահմանային, թե՛ ներսահմանային: Չեմ բացառում, որ երկրի առանձին այլ հատվածներում էլ դրանք տեղային դրսևորումներ ունենան: Դրանք, իհարկե, կզուգադրվեն ձերբակալություններով:

Եվ հատկապես այս պայմաններում ամենևին չեմ բացառում, որ Սյունիքում անջատման պրոցես սկսվի:

Թե ում հովանու ներքո, ում նախաձեռնությամբ, կամ որ փուլից հետո ով նախաձեռնությունը կվերցնի, դա էլ կյանքը ցույց կտա:

Այնուամենայնիվ, ես տեսնում եմ Լեռնահայաստանանման մի կառույց ստեղծելու ինչ-որ շրջանակների մղում, ընդ որում, դրանք թե՛ ներքին, թե՛ արտաքին օրակարգի մաս են կազմում:

Սա հաստատ ոգևորվելու բան չէ: Սա ՀՀ-ի վերջն է:

Ու առհասարակ, Նժդեհով, ֆիդայիներով կամ հայ ռազմաքաղաքական գործիչներով, գաղափարական դեմքերով ոգևորվելիս, ուշադիր կարդացեք ու կոնյուկտուրայի մեջ դիտարկեք իրենց դերակատարումը: Հերոսությունը քաղաքական կատեգորիա չէ:

Եվ միշտ հիշեք՝ պաթոսն ու քաղաքական ինֆանտիլիզմը հարթուղեղության նշան են:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ