Ֆուտբոլի ընթացիկ առաջնությունն առանձնահատուկ է նաև այն համգամանքով, որ տեղի է ունենում Բրազիլիայի քաղաքներում շարունակվող հուզումների ու գործադուլների ֆոնին:
Մարդիկ բողոքում են, որ իրենց կյանքը վատանում է, իսկ առաջնության վրա չարդարացված ծախսեր են անում:
Հինգշաբթի ոստիկանությունը նույնիսկ ստիպված է եղել ուժ կիրառել Սան -Պաուլուի ցուցարարների դեմ:
Համոզված եմ, որ Բրազիլիայում մարդիկ պաշտում են ֆուտբոլը: Ֆուտբոլն ընդամենն առիթ է, իսկ իրականում հազարավոր քաղաքացիներ բողոքում են անարդյունավետ ու անարդար կառավարման դեմ: