Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Իսկ ժողովուրդն արդեն հոգնել է ձեզանից և շատ լավ գիտի բոլորիդ

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Իսկ ժողովուրդն արդեն հոգնել է ձեզանից և շատ լավ գիտի բոլորիդ
10.06.2014 | 14:22

ՀՀ առաջին նախագահը հենց այնպես ոչինչ չի անում: Ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ հենց այս պահին հերթական վերլուծությունը, հերթական ծերունական խոհերը: Ո՞ւմ են ուղղված այդ մեսիջները, ի՞նչ հաշվարկներ, ի՞նչ ակնարկներ կան տողատակերում և, ի վերջո, ի՞նչ սպասելիքներ, ակնկալիքներ:
Սրանք հարցեր են, որոնք բնականաբար իրենց պատասխաններն ունեն, և պետք է փորձել գուշակել, անհրաժեշտության դեպքում նաև հակադարձել, ինչո՞ւ չէ, անպայման ուղղորդել քաղաքական դաշտն ու ընթացող քաղաքական պայքարը:
Այն ուղղված էր ՀՀ գործող, երկրորդ նախագահներին, ԲՀԿ ղեկավարին, Արևմուտքին, Ռուսաստանին, քաղաքական մյուս ուժերին, բայց ո´չ ամենևին ժողովրդին: Մի բան պարզ էր` այդ «ստեղծագործության» ոճը, շեշտադրումները, ուղղվածությունն ու գնահատականները շատ կոշտ էին, մաղձախառն, հիմնականում` կողմնակալ, թշնամական և թույնով «համեմված»:Դա նման էր արդեն հույսը կտրած մարդու արարքի, որը գնում է ինչ-որ բանի, վաղորոք իմանալով, որ ոչնչի չի հասնի, նույնիսկ կկորցնի եղած երբեմնի հեղինակության փշրանքները: Սա կարծես նման էր վերջին երգի` կարապի երգի, հուսահատության և իշխանության ռևանշի անհուսության երգի:
Արդեն քանի տարի է Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտի ամլացման, փոշիացման, պետության միջազգային վարկաբեկման փորձերի և քաղաքացիներին զոմբիացնելու «ճանապարհային քարտեզը» գործում է և հասնում իր անփառունակ վախճանին, ու հիմա փորձում է բարգավաճեցնել, շարունակել Ծառուկյանի փողերով: Խոսելով թալանի մասին, հավանաբար նա հույսը դնում է 15-20 տարեկանների վրա, որոնք չեն տեսել, թե ինչ ոգևորությամբ, ինչ եռանդով, ինչ փութաջանությամբ էին թալանում խորհրդային տարիների բարիքները նրա ՀՀՇ-ական թիմակից սոված-ծարավ երիտգիտաշխատողները, ինժեներներն ու սրճարաններում ճամարտակող երիտմտավորականները: Սակայն քիչ թե շատ խելացի մարդիկ, հետխորհրդային սերունդը շատ լավ հիշում են այդ տարիները և ականատես էին այդ գիշատիչների խրախճանքին, ամենաթողությանը, կապիտալի կուտակման դաժան ժամանակաշրջանին և օլիգարխիկ տնտեսության հիմնադրմանը: Տեր-Պետրոսյանը մոռանում է, որ բոլոր ներկայիս թերությունների, բացթողումների, սխալների, այլանդակությունների հիմնարկեքի կնքահայրն է:
Կեղծ, մտացածին հերոսներ, անարժան բարձրագույն զինվորական կոչումներ, մտացածին դատավարություններ, անհաջողակ տնտեսական քաղաքականություն, թալանի ու կոռուպցիայի մասնագետներ, հիմնականում անհաջողակ պետական գործիչներ, ընտրակեղծիքների «հիմնավոր ու հաջող ներդրում» և մեթոդոլոգիայի զարգացում:
Իսկ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին արդեն հոգնել է ձեզանից և շատ լավ գիտի բոլորիդ: Ձեր ցանկությունը միայն թալանին ակտիվ մասնակից դառնալն է: Ժողովուրդը արտակարգ ճանաչում է ՀՀԿ-ին էլ, ՀԱԿԿ-ին էլ, ԲՀԿ-ին էլ, ժառանգականներին էլ, մնացած ԿԿ-ականներին էլ:
Ժողովուրդը մի հնարավորություն ունի` հույսը դնել իր վրա, լինել ակտիվ, չծախվել, լինել իր երկրի արժանավոր քաղաքացին և ընտրություններին իր կամարտահայտությամբ տեր կանգնել իր ձայներին, իր իրավունքներին և ապահովել արժանապատիվ ապագա:

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ