Ասում են...
10.10.2008 | 00:00
...թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու Արտաշես Գեղամյանի բոլոր հույսերն ի դեր— ելան, թեպետ վերջինս անցած ժամանակահատվածում հավաստիացնում էր իր կուսակիցներին, որ հարցը սկզբունքորեն լուծված է իր օգտին։ Այդ նախագծի տապալումը բավականին մեծ հուսախաբություն է առաջացրել Գեղամյանի կուսակիցների շարքերում, որոնք սկսել են արագորեն նոսրանալ։ Եվ ահա, եղածը պահելու ցանկությունից մղված, Գեղամյանը նոր լուրեր է տարածում, թե գարնանը կայանալիք Եր—անի ավագանու ընտրություններում ինքը «ժելեզնի դաբրո» ունի իշխանություններից, որ սկզբում կընտրվի ավագանու անդամ, իսկ հետո էլ ավագանին իրեն կընտրի քաղաքապետ։ Այստեղ են ասել՝ Արտաշ, տա՜շ...
Մեկնաբանություններ