...թե կառավարող կոալիցիայից դաշնակցության դուրս գալուց հետո արդեն իսկ աժիոտաժ է սկսվել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի շարքերում` ազատված նախարարական պորտֆելներն ու այլ պաշտոնները բաժանելու «տեսլականի» շուրջ։ Արդեն նախապատրաստվում են հավանական հավակնորդների ցուցակները, միաժամանակ ընթանում է նոր սկզբունքով կուսակցական քվոտաներն իշխանության մեջ վերաբաշխելու գործընթաց։ Ասում են նաև, թե նախագահի նստավայրից այս կապակցությամբ առայժմ հատուկ ուշադրություն կամ արձագանք չկա։