Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սատկացրել են նաև «հայերի» կամ Հայաստանից մեկնածների

Սատկացրել են նաև «հայերի» կամ Հայաստանից մեկնածների
28.09.2024 | 12:56

Այն «հայերին» կամ Հայաստանից մեկնածներին, որոնց սատկացրել են Ռուսաստանի Զինված ուժերը Կուրսկի մարզում, դժվար է պարզապես փողի դիմաց ռուսական զինծառայողների արյունը թափելու, կյանքը խլելու համար ՈՒկրաինայից ՌԴ տարածք ներխուժած վարձկաններ անվանել:

Ո՛չ, նրանք ավելի շուտ այստեղ Արևմուտքի հինգերորդ շարասյան ներկայացուցիչներից են, սորոսական և այլ շրջանակներից առավել ռուսատյաց, երդվյալ ռուսատյաց տականքներ, որոնք արժանիորեն իրենց անփառունակ վախճանն են գտել ռուսական հողում՝ արժանի չլինելով հայի կամ յուրաքանչյուր քրիստոնյայի նույնիսկ ողորմիին:

Էլ ի՞նչ ասես նրանց հասցեին, ովքեր անտեսելով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը բռնազավթված է Ադրբեջանի կողմից և մեր երկիրը ցանկացած պահի ենթակա է թշնամու նոր ներխուժման, և որ այս իրավիճակում Հայաստանը զենքին տիրապետող իր յուրաքանչյուր քաղաքացու մեծ կարիքն ունի, թողել գնացել են, որ Իսրայելից և այլ պետություններից եկածների հետ միասին կռվեն մեր ռազմավարական դաշնակցի դեմ ՌԴ- ի նկատմամբ Արևմուտքի գործիք ՈՒկրաինայի կամ հենց Արևմուտքի համար, թեկուզ և փողի դիմաց:

Ինչպես այսօր ТАСС- ին հայտնել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ- մայոր Ապտա Ալաուդինովը, Կուրսկի մարզում ՈՒկրաինայի Զինված ուժերի շարքերում գտնվող օտարերկրյա վարձկանների մի մասն արդեն ոչնչացվել է, նրանք օրինական թիրախ են եղել։

Ավելի վաղ «ՆեմեԶիդա» նախագիծը հրապարակել էր Կուրսկի շրջանի տարածք ներխուժած ՈՒկրաինայի զինված ուժերի ավելի քան 800 զինյալների տվյալները: Նրանց թվում են մոտ 200 օտարերկրյա վարձկաններ Իսրայելից, Հայաստանից, Վրաստանից, Հորդանանից, Ղազախստանից, Թուրքիայից, Մոլդովայից, Սիրիայից և այլ երկրներից:

«Այն, որ վարձկանները եղել են այդ երկրներից, որոնք թվարկված են, դա մեզ համար գաղտնիք չէ,- ասել է Ալաուդինովը։- Մենք տեղյակ էինք այդ մասին: Այդ վարձկաններն օրինական թիրախ էին։ Նրանց մի մասն արդեն, ինչպես ասում են, ոչնչացվել է»:

«Ախմատ»- ի հրամանատարը հավելել է՝ զարմանալ, որ նրանց թվում կան վարձկաններ բարեկամ երկրներից, չարժե։

«Մեր հիմնական թշնամին՝ Ամերիկան, ամեն ինչ անում է, որպեսզի մեր բարեկամ երկրներում վարձկանների որոշակի կազմ պատրաստի, որոնք այստեղ կզելվեն (կկոփվեն), իսկ հետո այնտեղ կօգտագործվեն իշխանությունը տապալելու համար, որի դեմ արդեն ակտիվորեն աշխատում են հիբրիդային պատերազմի շրջանակներում,- ասել է Ալաուդինովը։- ՈՒստի զարմանալու ոչինչ չկա։ Պետք է ըմբռնում ունենալ, որ թշնամին անում է իր գործը, և նա անում է ամենուր՝ հավաքագրելով մեզ բարեկամ երկրների ներկայացուցիչներին»:

Գեներալի ասածի առնչությամբ այստեղ, կարծում ենք, որոշ ճշտումների և մեկնաբանությունների անհրաժեշտություն կա: Նախ, Հայաստանն արդեն, որպես նույն ԱՄՆ- ի և նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից հովանավորված ու հովանավորվող իշխանազավթների գրաված պետություն, վաղուց արդեն Ռուսաստանի բարեկամը չէ, եթե բարեկամություն հիշեցնող ինչ- որ բան դեռ կա, ապա դա ընդամենը շղարշ է: Մեր մասով ՌԴ- ին բարեկամ է միայն Հայաստանի քաղաքացիների կամ հայ ժողովրդի մի մասը:

Երկրորդ. ըստ Ալաուդինովի, իր կողմից բարեկամ համարված պետություններից Կուրսկի մարզ հասած վարձկանները ԱՄՆ- ի ջանքերով պատրաստվել են հենց տվյալ երկրներում: Նիկոլ հայադավի, որը Հայաստանից բացի, նաև ՌԴ թշնամին է, իշխանության պարագայում նշվածը միանգամայն հնարավոր է, զարմանալի չէ: Ընդամենը հետաքրքիր է, թե ռազմաբազան, որտեղ նրանք վարժվել են հավանաբար պոլիգրաֆով ստուգվելուց հետո, ի՞նչ անվանում է ունեցել՝ «Արբա՞տ», թե մեկ այլ…

Ի վերջո, Կուրսկի մարզում մարտերին վարժվելուց հետո իրենց երկրներում իշխանությունը տապալելու համար վարձկանների օգտագործման վերաբերյալ գեներալի ասածը վերաբերում է, օրինակ, Սիրիային, Ղազախստանին, Վրաստանին, բայց չի վերաբերում Հայաստանին, քանի դեռ Նիկոլի իշխանությունն է:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ