ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.08.2024 | 00:01

Կամեցո՛ղ բարեաց,
Տէ՛ր կամարար,
մի՛ թողուր զիս
ի կամս անձին իմոյ գնալ,
այլ առաջնորդեա՛ ինձ
լինել միշտ
ըստ կամաց Քոց
բարեսիրաց.
եւ ողորմեա՛ Քո արարածոց
եւ ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ