Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Իրանը, հաշվի առնելով ՌԴ-ին կաշկանդող գործոնները, առաջին համարով է սկսել խաղալ Հարավային Կովկասում

Իրանը, հաշվի առնելով ՌԴ-ին կաշկանդող գործոնները, առաջին համարով է սկսել խաղալ Հարավային Կովկասում
01.08.2024 | 12:01

Կրկնեմ՝ ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանել են, որպեսզի նրանք չֆիքսեն Արևմուտքի՝ ինչ տրամաչափի հատուկ ծառայությունների սպաներ ու աշխատակիցներ են ՀՀ մուտք գործում, ու ինչ ապրանքներ են ՀՀ մտնում, ինչ տեխնիկա, ինչ հատուկ միջոցներ, ինչ շատ հայտնի ու ազդեցիկ դեմքեր:

ՀՀ-ն շատ շուտով դառնալու է պատերազմի դաշտ՝ առնվազն մեկ տասնյակ հետախուզական ծառայություների ներգրավվածությամբ:

Ի դեպ, նրանց մի մասի հետ կապված ՀՀ-ի համապատասխան կառույցներին եղել են զգուշացումներ, որ նրանք լինեն խուլ, կույր և համր:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ