Երեխային փոքր ժամանակ հասցված մի ուժեղ ապտակը, առավել ևս, այլ ուժեղ հարվածը կարող է նրա մոտ հետագայում առաջացնել ընդհուպ մինչև սերիական մարդասպանին, սադիստին ու առանձնակի դաժանությամբ գործող հանցագործին բնորոշ հատկանիշներ կամ, այսպես ասած, հանցագործության առանձնահատկություններ:
Իսկ Հայաստանում ծնողները «չեն բողոքում» երեխային ուժգին հարվածներ հասցնող (ան)դաստիարակի առնչությամբ` «մարդը սխալվելու իրավունք ունի» պատճառաբանությամբ:
Իշխանությունն էլ, որ անդադար ապազգային ու հակասահմանադրական Ստամբուլյան կոնվենցիայի գովքն է անում` իբր թե երեխաներին պաշտպանելու համար, անգործության է մատնված. նվազագույնը`անգործության:
Իմիջիայլոց, դեռ Մխիթար Գոշն առաջարկում էր կանանց ու երեխաների հանդեպ հանցանքների դեպքում կրկնակի խիստ պատիժ սահմանել:
Վահե Գրիգորյան