Դու` արև. փայլեցիր ու անցար,
Վառվեցիր, ջերմացրիր քո հրով,
Շողացիր, լույս տվիր, լույս դարձար,
Կիզվեցիր բոցավառ քո հրով...
Միշտ արև ու միշտ լույս տենչացիր,
Տարվեցիր քո երգած արևով,
Տենչերիդ արևում այրվեցիր,
Մարեցիր` արբեցած արևով...
Այրվեցիր, վառվեցիր, մոխրացար
ՈՒ փյունիկ դարձար քո երգերով,
Պառնասի վառ փարոսը դարձար`
Լույս դարձար քո արև երգերով...
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
13.03.24