Երբ մենակ էի ապրում, պատահել է՝ իմ ծննդյան օրը ինձ ոչ-ոք չի շնորհավորել:
Ի՜նչ հեշտ են մենակին մոռանում և անտեսում, վիրավորում…
Որոշ գրողներ ինձնից այնպես էին նեղացել, որ կարծես ոչ թե իմ,
այլ իրենց կնոջից էի բաժանվել…
Իրականում նրանց առիթ էր պետք՝ իրենց դժգոհությունն ու անբարյացակամությունը ցույց տալու:
Նրանց ո՛չ իմ, ո՛չ էլ առավել ևս
իմ նախկին կնոջ ցավն էր մտահոգել:
Հանկարծ բոլորը միասին հիշել էին իմ դիպուկ և կծու խոսքերը՝ ասված երեսներին,
իմ հաջողությունները՝ իրենց ցավ պատճառած... և որոշել էին վրեժխնդիր լինել ընկած և վիրավոր մարդուց:
Ինչքա՜ն փոքր կարող է լինել մարդու հոգին:
Այստեղ է, որ հասկացա աշխարհի օրենքը և ավելի լավ ճանաչեցի մարդուն...
Այստեղ է, որ ստեղծվեցին իմ լավագույն գործերը, որպեսզի նվիրեմ նրանց, ովքեր ինձ մոռացել էին իմ մենության մեջ;
Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից