Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Արհ­միու­թ­յուն-գոր­ծա­տու հա­մա­գոր­ծակ­ցու­թ­յու­նից կշա­հեն թե՛ աշ­խա­տո­ղը, թե՛ գոր­ծա­տուն ու իր բիզ­նե­սը»

«Արհ­միու­թ­յուն-գոր­ծա­տու հա­մա­գոր­ծակ­ցու­թ­յու­նից կշա­հեն թե՛ աշ­խա­տո­ղը, թե՛ գոր­ծա­տուն ու իր բիզ­նե­սը»
31.03.2020 | 01:15
Պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն Հա­յաս­տա­նում 2019 թ. դեկ­տեմ­բե­րին հարկ­ման բա­զա ա­պա­հո­ված աշ­խա­տող­նե­րը կազ­մել են շուրջ 629 հա­զար, ին­չը 2018 թ. նույն ամս­վա հա­մե­մատ ա­վե­լի է շուրջ 7 տո­կո­սով կամ 41 հա­զա­րով: Աշ­խա­տող­նե­րի թվի աճն ա­պա­հով­վել է հիմ­նա­կա­նում ման­րա­ծախ առևտրի (18 տո­կոս), հան­րա­յին սնն­դի կազ­մա­կերպ­ման (13 տո­կոս), մե­ծա­ծախ առևտրի (8 տո­կոս), սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյան (7 տո­կոս) և ծա­ռա­յու­թյան մա­տուց­ման ո­լորտ­նե­րում (5 տո­կոս):
ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ ամ­րագր­վում է աշ­խա­տան­քի ա­զատ ընտ­րու­թյան ի­րա­վուն­քը, այ­սինքն, ի տար­բե­րու­թյուն մյուս ի­րա­վունք­նե­րի, աշ­խա­տան­քի պա­րա­գա­յում շեշ­տադ­րու­մը դրա ա­զատ ընտ­րու­թյան ի­րա­վունքն է: Գոր­ծա­զուր­կի կար­գա­վի­ճա­կում չհայ­տն­վե­լու հա­մար քա­ղա­քա­ցին ընտ­րում է ցան­կա­ցած աշ­խա­տանք, ան­կախ նրա­նից, ու­նի՞ մաս­նա­գի­տու­թյուն, թե՞ ոչ: Նման ի­րա­վի­ճակ տի­րում է բազ­մա­թիվ ո­լորտ­նե­րում, մաս­նա­վո­րա­պես առևտրի և հա­սա­րա­կա­կան սնն­դի, որ­տեղ հա­ճախ են պա­տա­հում աշ­խա­տան­քա­յին ի­րա­վա­խախ­տում­նե­րի դեպ­քեր: Այս­տեղ մաս­նա­վո­րա­պես աշ­խա­տում են սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ով­քեր կա­րիք ու­նեն աշ­խա­տե­լու ա­ռանց մաս­նա­գի­տա­կան կամ հա­տուկ հմ­տու­թյուն­նե­րի պա­հան­ջի: Այս մար­դիկ դառ­նում են խո­ցե­լի ան­բա­րե­խիղճ գոր­ծա­տու­նե­րի կող­մից և են­թարկ­վում են շա­հա­գործ­ման։ Թե­պետ աշ­խա­տող­նե­րի մեծ մա­սը գի­տակ­ցում է իր ի­րա­վունք­նե­րի խախտ­ված լի­նե­լը, սա­կայն, եր­բեմն ան­զոր են դրանք վե­րաց­նե­լու գոր­ծում և շատ դեպ­քե­րում խու­սա­փում են բարձ­րա­ձայ­նելուց դ­րանց մա­սին: Ան­կախ գոր­ծա­տուի բա­րեխղ­ճու­թյու­նից, ո­լոր­տի աշ­խա­տո­ղը եր­բեմն էլ հակ­ված չէ ճա­նա­չե­լու սե­փա­կան ի­րա­վունք­նե­րը, ծա­նո­թա­նա­լու աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րի բո­վան­դա­կու­թյա­նը, ե­թե, ի­հար­կե, պայ­մա­նա­գիր կնք­վում է, ստո­րագ­րե­լուց ա­ռաջ ի­մա­նա­լու պայ­մա­նագ­րով ամ­րագր­ված աշ­խա­տան­քա­յին պար­տա­կա­նու­թյուն­նե­րը և ի­րա­վունք­նե­րը, ու­նե­նա­լու ստո­րագ­րած փաս­տաթղ­թի սե­փա­կան օ­րի­նա­կը: Իսկ պե­տա­կան ու հան­րա­յին ո­լոր­տի կող­մից վե­րահս­կո­ղու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը գոր­ծա­տուին մի ա­վե­լորդ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ոտ­նա­հա­րե­լու աշ­խա­տո­ղի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վուն­քը:
Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քա­յին շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով ստեղծ­ված ար­հես­տակ­ցա­կան միու­թյուն­նե­րը սո­ցիա­լա­կան մի շարք գոր­ծա­ռույթ­նե­րի հետ մեկ­տեղ տես­չա­կան և հա­սա­րա­կա­կան հս­կո­ղու­թյուն ու վե­րահս­կո­ղու­թյուն էին ի­րա­կա­նաց­նում աշ­խա­տան­քա­յին օ­րեն­սդ­րու­թյան, աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի, աշ­խա­տան­քի պաշտ­պա­նու­թյան կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ, վե­րահս­կում էին նաև աշ­խա­տող­նե­րի բնա­կա­րա­նա­յին և կեն­ցա­ղա­յին սպա­սար­կու­մը։
Պար­զե­լու հա­մար, թե ներ­կա­յումս որ­քա­նով են պաշտ­պան­ված մաս­նա­վո­րա­պես առևտրի և հան­րա­յին սպա­սարկ­ման ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րը, «Ի­րա­տես»-ը զրու­ցեց Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի ան­դամ Հա­յաս­տա­նի առևտրի և հա­սա­րա­կա­կան սնն­դի, սպառ­կոո­պե­րա­ցիա­յի և ձեռ­նե­րե­ցու­թյան աշ­խա­տող­նե­րի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյան նա­խա­գահ ՇՄԱ­ՎՈՆ ՄԿՐՏ­ՉՅԱ­ՆԻ հետ:
-Երկ­րի տն­տե­սու­թյան մեջ զբաղ­վա­ծու­թյան 20-21 տո­կոսն ա­պա­հո­վում է առևտրի և հա­սա­րա­կա­կան սնն­դի ո­լոր­տը, որ­տեղ ընդգրկված է 130-135 հա­զար աշ­խա­տող, նրան­ցից 2600-ը ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյան մեջ ընդգրկված արհ­միու­թյան ան­դամ­ներ են: Ո­լոր­տի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը բա­վա­կան շատ են, հան­րա­յին սնն­դի աշ­խա­տո­ղի մի­ջին աշ­խա­տա­վար­ձը կազ­մում է 100 հա­զար դրամ, առևտրի ո­լոր­տի աշ­խա­տո­ղի­նը՝ 130 հա­զար դրամ, այն դեպ­քում, երբ ՀՀ-ում մի­ջին աշ­խա­տա­վար­ձը 180 հա­զար է, այս ո­լոր­տի աշ­խա­տող­ներն աշ­խա­տում են աշ­խա­տան­քա­յին նոր­մե­րի, ռե­ժի­մի խախտ­մամբ, լիար­ժեք հան­գս­տի պայ­ման­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում:
Շմա­վոն Մկրտ­չյանն իր խոս­քում նշեց, որ ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րի հան­գս­տի ի­րա­վուն­քի, աշ­խա­տան­քա­յին օր­վա ըն­թաց­քում ընդ­մի­ջում­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը կամ դրանց շատ կարճ լի­նե­լը ևս հա­մա­տա­րած բնույթ են կրում: Կան աշ­խա­տա­վայ­րեր, որ­տեղ ա­ռողջ և անվ­տանգ աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը սո­վո­րա­կան երևույթ է, որ­տեղ գոր­ծա­տու­նե­րը աշ­խա­տող­նե­րին ներ­կա­յաց­նում են այն­պի­սի պա­հանջ­ներ, ո­րոնք հա­կա­սում են մի­ջազ­գա­յին և ներ­պե­տա­կան ի­րա­վա­կան ակ­տե­րով ամ­րագր­ված աշ­խա­տան­քի ա­ռողջ և անվ­տանգ պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ դրույթ­նե­րին: Աշ­խա­տող­նե­րը հե­տա­գա­յում ձեռք են բե­րում մաս­նա­գի­տա­կան հի­վան­դու­թյուն­ներ, ո­րոնք ամ­բողջ օր­վա ըն­թաց­քում նս­տած կամ կանգ­նած մնա­լու հետևանք են: Հատ­կա­պես հա­մա­տա­րած են ողջ աշ­խա­տա­ժա­մա­նա­կի ըն­թաց­քում աշ­խա­տող­նե­րի պար­տա­դիր կար­գով, ա­ռանց բա­ցա­ռու­թյուն­նե­րի, ոտ­քի վրա մնա­լու հար­կադ­րան­քը, ո­րը տվյալ ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րի մոտ հա­ճախ հաս­նում է 12 ժա­մի:
-Առ­կա խն­դիր­նե­րով հան­դերձ այն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, որ­տեղ ստեղծ­վել են արհ­միու­թյուն­ներ և ան­դա­մակ­ցում են ճյու­ղա­յին միու­թյա­նը, գոր­ծա­տու-արհ­միու­թյուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սո­ցիա­լա­կան գոր­ծըն­կե­րու­թյու­նը կա­րող եմ հա­մա­րել բա­վա­րար, քա­նի որ արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում արհ­միու­թյու­նը աշ­խա­տո­ղի ի­րա­վուն­քի պաշտ­պան լի­նե­լուց բա­ցի նաև պա­տաս­խա­նատ­վու­թյուն է կրում կո­լեկ­տիվ հնա­րա­վո­րու­թյուն­ներն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լու հա­մար: Այդ պա­րա­գա­յում գոր­ծա­տու-արհ­միու­թյուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կրում են կա­նո­նա­կարգ­ված բնույթ և եր­կուս­տեք ստանձ­նում են խն­դիր­նե­րի լուծ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը,- ա­սաց Շ. Մկրտ­չյա­նը:
Զրու­ցա­կիցս արհ­միու­թյուն-գոր­ծա­տու հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կարևո­րեց կո­լեկ­տիվ պայ­մա­նագ­րի դե­րը, ո­րը սո­ցիա­լա­կան գոր­ծըն­կե­րու­թյան հա­մե­րաշ­խու­թյան, խն­դիր­նե­րի լուծ­ման ար­դյու­նա­վետ ե­ղա­նակ­նե­րի ո­րոշ­ման մի­ջոց է: Այդ պայ­մա­նագ­րի առ­կա­յու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս արհ­միու­թյա­նը գոր­ծա­տուի հետ բա­նակ­ցու­թյան ար­դյուն­քում լու­ծել աշ­խա­տո­ղի աշ­խա­տան­քի հետ կապ­ված բազ­մա­թիվ հար­ցեր: Վեր­ջերս աշ­խա­տան­քից ա­զատ­ման և ար­ձակ­ման նպաս­տի չվ­ճար­ման հա­մար բո­ղո­քով ՃՀՄ-ին դի­մել էր ո­լոր­տի մի աշ­խա­տա­կից, ո­րի խն­դի­րը ՃՀՄ-ի նա­խա­գա­հի մի­ջամ­տու­թյան շնոր­հիվ դրա­կան լու­ծում ստա­ցավ:
-Ցա­վոք, այն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, որ­տեղ չկան արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, նմա­նա­տիպ խն­դիր­նե­րի հետ կապ­ված ճյու­ղա­յին միու­թյու­նը մի­ջամ­տե­լու ի­րա­վունք չու­նի: Աշ­խա­տո­ղի ի­րա­վունք­նե­րի խախտ­ման մեկ այլ պատ­ճառ է աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րի բա­ցա­կա­յու­թյու­նը կամ դրա բո­վան­դա­կու­թյան մա­սին ան­տե­ղյա­կու­թյու­նը, աշ­խա­տողն աշ­խա­տան­քի ըն­դուն­վե­լիս ստո­րագ­րում է աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գիրն ա­ռանց բո­վան­դա­կու­թյա­նը ծա­նո­թա­նա­լու: Ե­թե անդ­րա­դառ­նամ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, չկար­ծեք, թե խոս­քը կա­րո­տախ­տին է վե­րա­բե­րում, պար­զա­պես այն ժա­մա­նակ աշ­խա­տո­ղին, գոր­ծա­տուի նա­խա­ձեռ­նու­թյամբ աշ­խա­տան­քից ա­զա­տե­լիս պա­հանջ­վում էր նաև արհ­միու­թյան հա­մա­ձայ­նու­թյու­նը: Այ­սօր նման մե­խա­նիզմ չկա, արհ­միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ գոր­ծա­դուլ կազ­մա­կեր­պե­լը գործ­նա­կա­նում անհ­նար է, գոր­ծա­տուի հետ կո­լեկ­տիվ պայ­մա­նա­գիր կն­քե­լը՝ կա­մա­վոր,- մեկ­նա­բա­նեց Շ. Մկրտ­չյա­նը:
Նրա փո­խանց­մամբ` արհ­միու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան մա­սին այ­սօր հան­րու­թյան շր­ջա­նում ի­րա­զեկ­ման խն­դիր կա, քա­նի որ վեր­ջի­նիս պատ­կե­րաց­մամբ` արհ­միու­թյուն­նե­րը սոսկ ա­ռող­ջա­րա­նի, ճամ­բար­նե­րի ու­ղեգ­րեր, բնա­կա­րա­րան­ներ, ավ­տո­մե­քե­նա­ներ տրա­մադ­րող միու­թյուն են, հե­տո միայն, երբ աշ­խա­տան­քի հետ կապ­ված խն­դիր­ներ են ծա­գում, հի­շում են, որ արհ­միու­թյուն­նե­րը ի­րենց աշ­խա­տան­քա­յին խախտ­ված ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն են:
-Առևտրի և սպա­սարկ­ման ո­լոր­տում արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ ձևա­վո­րե­լը փոքր-ինչ խն­դիր է այն ա­ռու­մով, որ առևտրի և սպա­սարկ­ման ո­լոր­տի ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ցան­ցը տա­րած­ված է հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քով, տար­բեր գոր­ծա­տու­ներ են, տար­բեր բա­ժան­մունք­ներ, դրանք լուրջ խո­չըն­դոտ­ներ են արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն ստեղ­ծե­լու ճա­նա­պար­հին, և դրանք կոոր­դիա­նաց­նելն ու դրանց հետ միաս­նա­կան աշ­խա­տանք տա­նե­լը բա­վա­կա­նին բարդ է: Բա­ցի դրա­նից, գոր­ծա­տու­նե­րը խու­սա­փում են ի­րենց ըն­կե­րու­թյուն­նե­րում արհ­միու­թյան ներ­կա­յու­թյու­նից, նրանց կար­ծի­քով` արհ­միու­թյան նպա­տա­կը գոր­ծա­դուլ­նե­րի մի­ջո­ցով ի­րենց գոր­ծու­նեու­թյա­նը խո­չըն­դո­տելն է: Մինչ­դեռ արհ­միու­թյան նպա­տակն է գոր­ծա­տուի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հեն­քի վրա նպաս­տել նաև տն­տե­սու­թյան և բիզ­նե­սի զար­գաց­մա­նը, ո­րի ար­դյուն­քում արհ­միու­թյուն-գոր­ծա­տու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից կշա­հի ոչ միայն աշ­խա­տո­ղը, ում աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րը կպաշտ­պան­վեն, աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րը կբա­րե­լավ­վեն, այլև կշա­հեն գոր­ծա­տուն ու նրա բիզ­նե­սը, և գոր­ծա­տու­ներն այլևս արհ­միու­թյու­նը չեն ըն­կա­լի որ­պես «բո­բո»,- ա­սում է Շ. Մկրտ­չյա­նը:
Նա անդ­րա­դար­ձավ նաև ա­ռող­ջա­պա­հա­կան և աշ­խա­տան­քի տես­չա­կան մարմ­նի գոր­ծու­նեու­թյա­նը, նշե­լով, որ ներ­կա­յիս տես­չա­կան մարմ­նի գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նա­կը սահ­մա­նա­փակ է, որ այ­սօր արհ­միու­թյուն-տես­չա­կան մար­մին կա­պը գրե­թե բա­ցա­կա­յում է, մինչ­դեռ հա­մա­տեղ գոր­ծու­նեու­թյան դեպ­քում կա­րող են վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նել հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րում աշ­խա­տող­նե­րի ա­ռող­ջու­թյան և նրանց աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հար­ցե­րի նկատ­մամբ:
-Աշ­խա­տան­քի պե­տա­կան տես­չու­թյան վե­րա­կանգ­նու­մը ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կանն է, դրա հա­մար անհ­րա­ժեշտ են օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ, կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­ներ: Տե­ղյակ եմ, որ այս օ­րե­րին այդ հար­ցը օ­րա­կար­գա­յին է: Ես կար­ծում եմ, որ արհ­միու­թե­նա­կան ըն­տա­նի­քը ու­ժե­րը հա­մախմ­բե­լու, կո­լեկ­տիվ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի օգ­տա­գործ­ման լուրջ ռե­սուրս է: Դի­տար­կենք թե­կուզ ան­դա­մավ­ճա­րի տե­սան­կյու­նից, ո­րոնց մի­ջո­ցով լուծ­վում են աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, նրանց սո­ցիա­լա­կան, հան­գս­տի, մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի խն­դիր­նե­րը: Դե, պատ­կե­րաց­րեք, ան­դա­մավ­ճար­նե­րի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում գոր­ծա­տուն այդ ա­մե­նի հա­մար պետք է ֆի­նանս­ներ հատ­կաց­նի, իսկ արհ­միու­թյան գո­յու­թյան պա­րա­գա­յում նա այդ ֆի­նանս­նե­րը կուղ­ղի ար­տադ­րու­թյան ար­դիա­կա­նաց­մանն ու աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մա­նը, ին­չի ար­դյուն­քում կբարձ­րա­նա տն­տե­սու­թյան շա­հու­թա­բե­րու­թյու­նը,- մեր զրույ­ցի ա­վար­տին ա­սաց Շմա­վոն Մկրտ­չյա­նը:
Զրույ­ցը` Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
  • ՇՄԱ­ՎՈՆ ՄԿՐՏ­ՉՅԱ­Ն
Դիտվել է՝ 28687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ