Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Վա­յել չէ թա­գա­վո­րի և իշ­խա­նի հա­մար գո­ղեր և ա­վա­զակ­ներ ու­նե­նալ, այլ միայն լր­տես­ներ, որ հե­տա­խույզ­ներ են»

«Վա­յել չէ թա­գա­վո­րի և իշ­խա­նի հա­մար գո­ղեր և ա­վա­զակ­ներ ու­նե­նալ, այլ միայն լր­տես­ներ, որ հե­տա­խույզ­ներ են»
24.12.2019 | 01:42
Դեկ­տեմ­բե­րի 20-ը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում նշ­վում է որ­պես ազ­գա­յին անվ­տան­գու­թյան աշ­խա­տող­նե­րի մաս­նա­գի­տա­կան տոն, ո­րի առ­թիվ ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի և ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի շնոր­հա­վո­րա­կան ու­ղերձ­նե­րում նշ­վեց, որ անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րը ե­ղել ու մնում են պե­տա­կա­նու­թյան հիմ­նա­սյուն-կա­ռույց­նե­րից մե­կը, որ Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյունն ա­մուր, հու­սա­լի ձեռ­քե­րում է, և այդ հու­սա­լիու­թյունն ու ամ­րու­թյու­նը պետք է շա­րու­նակ­վեն ի շահ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ժո­ղովր­դի:
«Ի­րա­տե­սը» նույն­պես շնոր­հա­վո­րում է ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տող­նե­րին մաս­նա­գի­տա­կան տո­նի առ­թիվ և իր ըն­թեր­ցող­նե­րին է ներ­կա­յաց­նում այդ կա­ռույ­ցի ան­ցած ու­ղին ու գոր­ծու­նեու­թյու­նը ներ­կա­յաց­նող թան­գա­րա­նի պատ­մու­թյու­նը, թան­գա­րան, ո­րի այ­ցե­լու­նե­րը հիմ­նա­կա­նում հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են:
ԱԱԾ-Ն ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԱՉՔՆ ՈՒ Ա­ԿԱՆՋՆ Է
Մարդ­կու­թյան պատ­մու­թյան ըն­թաց­քում շատ ազ­գեր ու պե­տու­թյուն­ներ են վե­րա­ցել տվյալ ազ­գի կամ պե­տու­թյան դեմ ուղղ­ված վտանգ­նե­րը չկան­խե­լու պատ­ճա­ռով: Մինչ­դեռ կա­յա­ցած պե­տու­թյունն իր դեմ ուղղ­ված ար­տա­քին վտանգ­նե­րին դի­մագ­րա­վե­լու նպա­տա­կով ստեղ­ծել է հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն, ո­րի շնոր­հիվ կան­խել է իր պե­տա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված ցան­կա­ցած ոտ­նձ­գու­թյուն: Նման պե­տու­թյուն­ներն ար­տա­քին և ներ­քին անվ­տան­գու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար այ­սօր էլ շա­րու­նա­կում են զար­գաց­նել ու հզո­րաց­նել այդ հա­մա­կար­գը: Նրան­ցից մե­կը Հա­յաս­տանն է, որ­տեղ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գոր­ծի սկզբ­նա­վո­րու­մը ձևա­վոր­վել է դեռևս հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից: Պե­տա­կա­նու­թյան զար­գաց­ման տար­բեր փու­լե­րում մեր երկ­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման խն­դի­րը ե­ղել է ա­ռաջ­նա­հերթ: Այդ է վկա­յում Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի պատ­մու­թյան թան­գա­րա­նի ար­խի­վա­յին հա­րուստ հա­վա­քա­ծուն, որն էլ ԱԱԾ թան­գա­րա­նի տնօ­րեն, ԱԱԾ գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, գն­դա­պետ Ար­մեն Քի­նակ­ցյա­նի շնոր­հիվ ներ­կա­յաց­նում ենք ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րու­թյա­նը:
2006 թ. ՀՀ ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Գո­րիկ Հա­կո­բյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ 80 քա­ռա­կու­սի մետր մա­կե­րես ու­նե­ցող սրա­հում ձևա­վոր­վեց Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի պատ­մու­թյան թան­գա­րա­նը, ո­րի նպա­տակն էր հա­մա­կար­գել ազ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի պատ­մու­թյան ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված ձեռք­բե­րում­նե­րի և կարևոր շր­ջա­դար­ձա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին վկա­յող փաս­տագ­րա­կան նյու­թե­րը, հիմք ստեղ­ծել դրանց հե­տա­գա ա­ռա­վել խոր, գի­տա­կան մա­կար­դա­կով ու­սում­նա­սիր­ման հա­մար:
Թան­գա­րա­նի ցու­ցադ­րու­թյու­նը սկս­վում է Վա­նի թա­գա­վո­րու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նով թվագր­ված (Քրիս­տո­սի ծնն­դից ա­ռաջ 7-րդ դար) հե­տա­խու­զա­կան զե­կույց ներ­կա­յաց­նող մի սե­պա­գիր ար­ձա­նագ­րու­թյան կա­ղա­պար­ված­քի ցու­ցադ­րու­թյամբ, ո­րի բնօ­րի­նա­կը գտն­վում է Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան թան­գա­րա­նում: Թեյ­շե­բա­նի կու­սա­կա­լին ուղղ­ված հե­տա­խու­զա­կան զե­կույ­ցում աս­վում է, որ «Վնա­սա­զերծ­վել են լր­տե­սու­թյան մեջ կաս­կած­վող եր­կու մարդ՝ Խալ­դի­պու­րա և ՈՒ­րա­դի ա­նուն­նե­րով: Ար­քա­յին է ու­ղարկ­վել զա­նա­զան ի­րե­րով բե­ռը: Ժա­մա­նել է 5 մարդ, ո­րոնք ծա­ռա­յում են ոմն Ցի­պա­յին: Ին­քը՝ Ցի­պան, ու­ղարկ­վել է ար­քա­յի մոտ, ճշ­մար­տա­ցի ցուց­մունք­ներ է տվել: Տե­ղե­կու­թյուն­ներ Ու­րա­դիի և Խալ­դի­պու­րա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին»: Այ­նու­հետև ներ­կա­յաց­ված են հայ պատ­միչ­նե­րի (Փ. Բյու­զանդ, Մ. Խո­րե­նա­ցի, Մխի­թար Գոշ, Շա­հա­միր Շա­հա­մի­րյան) վկա­յու­թյուն­նե­րը լր­տես­նե­րի, հե­տա­խույզ­նե­րի, անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գոր­ծի ա­ռան­ձին կող­մե­րին առ­նչ­վող պատ­մա­կան փաս­տե­րի մա­սին: Մխի­թար Գոշն իր «Դա­տաս­տա­նագր­քում» գրում է. «Վա­յել չէ թա­գա­վո­րի և իշ­խա­նի հա­մար գո­ղեր և ա­վա­զակ­ներ ու­նե­նալ, այլ միայն լր­տես­ներ, որ հե­տա­խույզ­ներ են»: Հին ժա­մա­նակ­նե­րից ի վեր լր­տե­սի և հե­տա­խույ­զի մաս­նա­գի­տու­թյու­նը մեծ պա­հան­ջարկ ու­ներ, քան­զի նրանց շնոր­հիվ խա­ղա­ղու­թյան կամ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ տե­ղե­կու­թյուն­ներ էին հա­վաք­վում թե՛ երկ­րի ներ­սում, թե՛ հարևան եր­կր­նե­րում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Եր­վան­դու­նի­նե­րի, Ար­տա­շե­սյան­նե­րի, Ար­շա­կու­նի­նե­րի, Բագ­րա­տու­նի­նե­րի ժա­մա­նակ­նե­րում և Կի­լի­կյան Հա­յաս­տա­նում անվ­տան­գու­թյան հար­ցե­րով զբաղ­վել են ինչ­պես ամ­բող­ջա­կան պե­տա­կան մար­մին­ներ՝ նա­խա­րա­րու­թյուն­ներ, գոր­ծա­կա­լու­թյուն­ներ, այն­պես էլ ա­ռան­ձին պաշ­տո­նյա­ներ: Այս ա­մե­նի մա­սին վկա­յում է տվյալ ժա­մա­նա­կաշր­ջա­նը ներ­կա­յաց­նող թան­գա­րա­նա­յին ցու­ցան­մուշ­նե­րի հա­րուստ հա­վա­քա­ծուն:
Պա­կաս հե­տաքր­քիր չեն նաև Հա­յաս­տա­նի ե­րեք հան­րա­պե­տու­թյուն­նե­րի` 1918-1920, 1920-1991 և 1991-ից մեր օ­րե­րը անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյու­նը ներ­կա­յաց­նող ցու­ցան­մուշ­նե­րը:
«1918-1920 թթ. Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րը» թե­մա­յով ցու­ցա­փեղ­կում ներ­կա­յաց­ված նյու­թե­րը վկա­յում են, թե ռազ­մա­քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան ինչ­պի­սի ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կում են ըն­թա­ցել հե­տա­խու­զու­թյան և հա­կա­հե­տա­խու­զու­թյան կազ­մա­վո­րումն ու կա­յա­ցու­մը:
Խոր­հր­դա­յին շր­ջա­նը (1920-1991 թթ.) ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի ա­ռու­մով ա­մե­նա­մեծն է: Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րը ստեղծ­վե­ցին ՀԽՍՀ Հեղ­կո­մի՝ 1920 թ. դեկ­տեմ­բե­րի 6-ի դեկ­րե­տով՝ «...հան­րա­պե­տու­թեան սահ­ման­նե­րում հա­կա­յե­ղա­փո­խու­թեան, շա­հա­դէ­տու­թեան (սպե­կու­լիա­ցիա­յի) և ի պաշ­տօ­նէ յան­ցա­գոր­ծու­թեան դէմ մա­քա­ռե­լու հա­մար»:
Թան­գա­րա­նի ցու­ցադ­րու­թյան այս հատ­վա­ծում ներ­կա­յաց­ված են Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի պե­տա­կան անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի՝ Ար­տա­կարգ հանձ­նա­ժո­ղո­վի` ԱՀ-ից (1920-1926) մինչև Պե­տա­կան անվ­տան­գու­թյան կո­մի­տեի` ՊԱԿ (1954-1991) գոր­ծու­նեու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նի ար­խի­վա­յին փաս­տաթղ­թեր, ցու­ցադր­ված են օ­պե­րա­տիվ-քնն­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում բռ­նագ­րավ­ված զենք-զի­նամ­թեր­քի, լր­տես­նե­րից առգ­րավ­ված ծած­կա­բա­նա­լի-բլոկ­նոտ­նե­րի նմուշ­ներ և այլ ի­րեր:
«Հե­տա­խու­զու­թյան և հա­կա­հե­տա­խու­զու­թյան ժա­մա­նա­կա­կից պատ­մու­թյու­նից» թե­մա­յով ցու­ցա­փեղ­կե­րում ներ­կա­յաց­ված է Հա­յաս­տա­նի նո­րան­կախ հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի վե­րա­կազ­մա­վոր­ման և կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցը: Ցու­ցադր­ված նյու­թե­րի վկա­յու­թյամբ՝ 1920-ա­կան թվա­կան­նե­րին Ռու­սաս­տա­նի ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ա­ռա­ջին ղե­կա­վա­րը ե­ղել է ազ­գու­թյամբ հայ Հա­կոբ Դավ­թյա­նը, ո­րը 1920 թվա­կա­նից աշ­խա­տել է ԱԳԺԿ մար­մին­նե­րում: Ֆ. Ձեր­ժինս­կու խնդ­րան­քով աշ­խա­տան­քի է ան­ցել ԱՀ-ում: Նույն պաշ­տո­նում նրան փո­խա­րի­նել է Պա­վել Քա­թա­նյա­նը: Ան­վա­նի հե­տա­խույզ­նե­րի ցան­կը լրաց­նում են Ի­վան Ա­ղա­յան­ցը, Հայկ Հո­վա­կի­մյա­նը, Ա­շոտ Հա­կո­բյա­նը և շա­տե­րը։
ՈՒ­շագ­րավ են ար­ցա­խյան պա­տե­րազ­մում ազ­գա­յին անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի մաս­նակ­ցու­թյան մա­սին նյու­թե­րը: Բազ­մա­թիվ ցու­ցան­մուշ­ներ պատ­մում ու վկա­յում են երկ­րի ներ­սում և դր­սում թշ­նա­մա­բար տրա­մադր­ված հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծա­կալ­նե­րի հե­տա­խու­զա­կան-քայ­քա­յիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման, բա­ցա­հայտ­ման և խա­փան­ման ուղ­ղու­թյամբ գրանց­ված անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի փայ­լուն հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին:
Թան­գա­րա­նի այ­ցե­լու­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ծա­նո­թա­նա­լու նաև սահ­մա­նադ­րա­կան կար­գի պահ­պան­ման և ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի ստո­րա­բա­ժան­ման, սահ­մա­նա­պահ զոր­քե­րի պատ­մու­թյան, մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ԱԱԾ գի­տաու­սում­նա­կան կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ նյու­թե­րին, ինչ­պես նաև հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում կի­րառ­ված տե­սագ­րող, նկա­րա­հա­նող, ձայ­նագ­րող, հե­ռագ­րա­կան սար­քա­վո­րում­ներ, ան­գամ ափ­սե, ո­րը լսող սար­քի դեր է կա­տա­րել: Թան­գա­րա­նում տեղ են գտել նաև մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում ստաց­ված հու­շան­վեր­ներ:
Թան­գա­րա­նի ցու­ցան­մուշ­նե­րի շար­քում ու­շադ­րու­թյան ար­ժա­նի, սա­կայն ա­ռա­ջին հա­յաց­քից սո­վո­րա­կան թվա­ցող մի քար կա: Ար­մեն Քի­նակ­ցյա­նի փո­խանց­մամբ՝ այդ քա­րը, որն ի­րա­կա­նում հզոր տեխ­նի­կա­կան հա­ղոր­դիչ է (կոն­տեյ­ներ), հայտ­նա­բեր­վել է Ի­րան-Հա­յաս­տան միջ­պե­տա­կան ճա­նա­պար­հի վրա և նա­խա­տես­ված է ե­ղել ավ­տոտ­րանս­պոր­տի շար­ժը և ռա­դիա­ցիոն ֆո­նը չա­փե­լու հա­մար: Սար­քը նա­խա­տես­ված է ե­ղել եր­կա­րա­ժամ­կետ կի­րառ­ման հա­մար, աշ­խա­տել է տն­տե­սող ռե­ժի­մով, տա­տա­նում­նե­րից սկ­սել է աշ­խա­տել և հա­ղոր­դել տե­ղե­կատ­վու­թյուն: Սար­քը գնա­հատ­վել է մի քա­նի հա­րյուր­հա­զար դո­լար:
ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՝ ՀԵ­ՏԱ­ԽՈՒՅԶ
ԱԱԾ թան­գա­րա­նում կա ինձ հո­գե­հա­րա­զատ ան­կյուն, որ­տեղ ցու­ցադր­ված անձ­նա­կան մի քա­նի ի­րեր մա­սուն­քի նման ձգում են դե­պի ի­րենց, ի­րեր, ո­րոնք պատ­կա­նում են հե­տա­խույզ­ներ, Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս­ներ Գևորգ (օ­պե­րա­տիվ կեղ­ծա­նու­նը՝ Ան­րի) և Գո­հար (օ­պե­րա­տիվ կեղ­ծա­նու­նը՝ Ա­նի­տա) Վար­դա­նյան ա­մու­սին­նե­րին: Այդ մա­սունք­նե­րը կա­րե­լի է ժա­մե­րով դի­տել, միա­ժա­մա­նակ մտա­բե­րե­լով լե­գեն­դար հե­տա­խույզ ա­մու­սին­նե­րի մա­սին հայտ­նի լրագ­րող Գուր­գեն Խա­ժա­կյա­նի գր­քե­րից հատ­ված­ներ, Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցե­րի ըն­թաց­քում հատ­կա­պես ե­րի­տա­սարդ­նե­րի հետ ու­նե­ցած կեն­դա­նի հան­դի­պում­նե­րից դր­վագ­ներ: Մի ա­ռի­թով ար­վես­տա­գետ­նե­րից մեկն ինձ ա­սաց, որ մարդ­կու­թյու­նը պետք է զար­գա­նար ոչ թե քրիս­տո­նեու­թյամբ, այլ «Նա­րեկ»-ով, ես կա­վե­լաց­նեմ՝ ներ­կա և հե­տա­գա հայ ե­րի­տա­սար­դու­թյու­նը պետք է դաս­տիա­րակ­վի Գևորգ և Գո­հար Վար­դա­նյան­նե­րի օ­րի­նա­կով: «Աշ­խա­տե՛ք, սո­վո­րե՛ք և պի­տա­նի մա՛րդ ե­ղեք հայ­րե­նի­քի հա­մար, քա­նի որ ա­ռանց հայ­րե­նի­քի դուք ո­չինչ եք»,-ու­սա­նող­նե­րի հետ հան­դիպ­մա­նը հոր­դո­րել էր Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս Գևորգ Վար­դա­նյա­նը:
Մենք լե­գեն­դար ա­մու­սին­նե­րի ժա­մա­նա­կա­կից­ներն էինք, սա­կայն ո­չինչ չգի­տեինք նրանց մա­սին, ե­թե չլի­նեին նրանց փա­ռա­հեղ ան­ցյալն ու հե­տա­գա հա­մեստ կեն­ցա­ղի մա­սին պատ­մող գր­քե­րը, հե­ռուս­տա­հա­ղոր­դում­ներն ու վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մե­րը:
Թան­գա­րա­նի «Հե­տա­խու­զու­թյուն և հա­կա­հե­տա­խու­զու­թյուն» բաժ­նում կա Գևորգ և Գո­հար Վար­դա­նյան­նե­րին նվիր­ված ցու­ցա­փեղկ, որ­տեղ ցու­ցադր­ված են 2006-2007 թվա­կան­նե­րին թան­գա­րա­նի բաց­ման առ­թիվ նրանց նվի­րած անձ­նա­կան ի­րե­րից մի քա­նի­սը՝ գաղտ­նա­գիր կար­դա­լու հա­մար նա­խա­տես­ված հա­տուկ ակ­նոց, հե­տա­խու­զա­կան տե­ղե­կու­թյուն հա­ղոր­դե­լու հա­մար նա­խա­տես­ված ծա­ռի ճյու­ղի նման­վող սարք, ո­րի մեջ տե­ղադր­վում էր ժա­պա­վե­նը կամ գրու­թյու­նը, դրա­մա­պա­նակ, հա­ղոր­դիչ, Գևորգ Վար­դա­նյա­նին հոր նվի­րած համ­րիչ (թզ­բեհ): Հե­տա­խույզ ա­մու­սին­նե­րի մա­հից հե­տո նրանց ի­րե­րից թան­գա­րա­նը դեռևս նոր ցու­ցան­մուշ­ներ ձեռք չի բե­րել:
ՀԵ­ՏԱ­ԽՈՒՅ­ԶԻ Ա­ՄԵ­ՆԱԳԼ­ԽԱ­ՎՈՐ ՀԱՏ­ԿԱ­ՆԻ­ՇԸ ՀԱՅ­ՐԵ­ՆԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹՅՈՒՆՆ Է
Հե­տա­խույ­զի աշ­խա­տան­քը պա­հան­ջում է ստեղ­ծա­գոր­ծա­կան մո­տե­ցում, ին­չի շնոր­հիվ հնա­րա­վոր է դառ­նում «ման­րուք­նե­րից» և բո­լո­րին հայտ­նի տվյալ­նե­րից ա­նել պե­տու­թյուն­նե­րի հա­մար եր­բեմն ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հետևու­թյուն: Այդ իսկ պատ­ճա­ռով հե­տա­խույ­զից պա­հանջ­վում է ոչ միայն մտա­վոր ֆի­զի­կա­կան ու հո­գե­բա­նա­կան գե­րա­զանց պատ­րաստ­վա­ծու­թյուն, այլև նպա­տա­կաս­լա­ցու­թյուն, տո­կու­նու­թյուն, աշ­խա­տա­սի­րու­թյուն և այլն: Սա­կայն այս ա­մե­նից վեր, Գևորգ Վար­դա­նյա­նի խոս­քով, հե­տա­խույ­զի ա­մե­նագլ­խա­վոր հատ­կա­նի­շը հայ­րե­նա­սի­րու­թյունն է, այ­լա­պես Գևորգ Վար­դա­նյանն իր կյան­քի մեծ մա­սը և 46-ա­մյա ան­լե­գալ գոր­ծու­նեու­թյու­նը չէր նվի­րա­բե­րի հայ­րե­նի­քին՝ մշ­տա­պես գտն­վե­լով մա­հա­բեր աք­ցա­նում։ «19-ա­մյա Գևորգ Վար­դա­նյա­նը իր հա­սա­կա­կից­նե­րի հետ, ո­րոնց թվում էր նաև իր ա­պա­գա կի­նը՝ այն ժա­մա­նակ 17-ա­մյա Գո­հա­րը, ձա­խո­ղեց ու ի չիք դարձ­րեց ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի դա­վադ­րու­թյու­նը՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրի­տա­նիա­յի ղե­կա­վար­նե­րի ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցու­մը 1943 թ. Թեհ­րա­նի կոն­ֆե­րան­սի ժա­մա­նակ…»: Անց­նում են տաս­նա­մյակ­ներ, և ա­հա 2007-ին Գևորգ Վար­դա­նյա­նը հան­դի­պում է Մոսկ­վա ժա­մա­նած ՈՒինս­տոն Չեր­չի­լի թոռ­նու­հուն՝ Սի­լիա Սան­դի­սին, ո­րը ե­կել էր իր լե­գեն­դար պա­պի մա­սին նկա­րա­հան­վող ֆիլ­մի հա­մար նյու­թեր հա­վա­քե­լու: Իսկ հրա­ժեշ­տից ա­ռաջ ամ­բողջ Մոսկ­վա­յով մեկ «Դվին» կո­նյակ էր փնտ­րում տի­կին Սան­դի­սին նվի­րե­լու հա­մար, որ­պես­զի շա­րու­նակ­վի այն հին ա­վան­դույ­թը, ըստ ո­րի, Ստա­լի­նը Չեր­չի­լին էր ու­ղար­կում վեր­ջի­նիս այն­քան դուր ե­կած հայ­կա­կան կո­նյա­կի այդ տե­սա­կը:
Հզոր մարդ­կանց գոր­ծու­նեու­թյան ողջ նկա­րա­գի­րը մի փոքր հոդ­վա­ծում հնա­րա­վոր չէ ներ­կա­յաց­նել, դրա հա­մար հա­տոր­ներն ան­գամ քիչ են: Միայն նշեմ, որ լե­գեն­դար հե­տա­խույզ Գևորգ Վար­դա­նյա­նը մա­հա­ցավ 2012 թ. հուն­վա­րի 10-ին, իսկ նրա կի­նը՝ Գո­հար Վար­դա­նյա­նը՝ 2019 թ. նո­յեմ­բե­րի 25-ին:
Դեկ­տեմ­բե­րի 20-ին՝ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան աշ­խա­տող­նե­րի մաս­նա­գի­տա­կան տո­նին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րում եր­կա­րա­մյա ան­բա­սիր գոր­ծու­նեու­թյան, հայ­րե­նի­քին մա­տու­ցած բա­ցա­ռիկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի և անմ­նա­ցորդ «նվի­րու­մի հա­մար Գո­հար Վար­դա­նյա­նը հետ­մա­հու պարգևատր­վել է «Պատ­վո շքան­շա­նով»:
Գևորգ և Գո­հար Վար­դա­նյան­ներն ի­րենց խել­քի, հմ­տու­թյան ու հա­մար­ձա­կու­թյան հետ զու­գորդ­ված հա­մես­տու­թյամբ թերևս կա­րող էին ա­սել. «Մենք ա­րե­ցինք այն ա­մե­նը, ինչ կա­րող էինք, ա­վե­լի լա­վը թող ա­նեն նրանք, ով­քեր կա­րող են»:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Հ. Գ. Շնոր­հա­կա­լու­թյուն ԱԱԾ թան­գա­րա­նի տնօ­րեն Ար­մեն Քի­նակ­ցյա­նին թան­գա­րա­նի ցու­ցադ­րու­թյա­նը ծա­նո­թաց­նե­լու հա­մար, ինչ­պես նաև «Հե­րոս ան­լե­գալ (ծպ­տյալ) հե­տա­խույզ­ներ Գո­հար և Գևորգ Վար­դա­նյան­ներ. «Հպու­մը լե­գեն­դին շա­րու­նակ­վում է» գր­քի հե­ղի­նակ Գուր­գեն Խա­ժա­կյա­նին՝ գր­քից օգտ­վե­լու հա­մար:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 29767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ