Երևանը վերածվում է վայրի ուրբանիզացիայի դասական նմուշի՝ անասելի վտանգավոր հեռանկարով: Թքած ունենալով էկոլոգիական, սանիտարական ու շինարարական (ճարտարապետության մասին խոսելն անիմաստ է) տարրական նորմերի վրա՝ տրվել է շուրջ 2000 բարձրահարկ կառույցների թույլտվություն: Սա տնտեսության ռեգրեսիվ զարգացման և զուտ հարկեր հավաքագրելու անհեռանկար ու ժամանակավոր ցուցիչ է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հատկապես գյուղերի դատարկման համար՝ դրանից բխող առաջնահերթ սպառնալիքներով հանդերձ:
Գևորգ Դանիելյան