ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այս ամենը մի օր կարող է հանգեցնել անդառնալիության կետի

Այս ամենը մի օր կարող է հանգեցնել  անդառնալիության կետի
12.11.2024 | 14:05

ԱՄՆ-ը Չինաստանից տեխնոլոգիաներով ու տնտեսությամբ շատ առաջ է։ Հիմնական տեխնոլոգիական ճյուղերը հենց ԱՄՆ-ում են ավելի զարգացած։

Տնտեսության ու շուկայի մասին. օրինակ, աշխարհի առաջատար 3 ընկերություններն ամերիկյան են՝ Microsoft, Apple, Nvidia, ու միայն նրանց շուկայական արժեքը ամբողջ չինական ֆոնդային բորսային համարժեք է՝ մոտ $10.5 տրիլիոն։ Ու, ինչպես նկատեցիք, այս ցուցակում չկան այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Amazon, Alphabet (Google), Meta, Tesla և աշխարհի թոփ 20 այլ ընկերությունները, որոնք հիմնականում ամերիկյան են։

Սակայն կիրառական տեխնոլոգիաների և առաջատար տեխնոլոգիաների կիրառության ու դրանց մասսայականացման առումով Չինաստանն առաջ է անցել։ Ու սա ես նկատել եմ դեռ հեռավոր 2000-ականներին, երբ չինացիները արդեն օգտագործում էին սմարթֆոններ, VoIP և այլն։

Իսկ հիմա ավելի են արագացրել պրոցեսները, օրինակ՝ էներգետիկայում, էլեկտրական մեքենաների ոլորտում ու, ինչու ոչ, նաև այնպիսի ոլորտներում, որտեղ ԱՄՆ-ն առաջատար է, սակայն մասսայականության ու դրանց կիրառության առումով հետ է ընկել Չինաստանից, ինչպես, օրինակ, ԱԲ-ն, բիոտեխնոլոգիաները և այլն։

Ու, չնայած Չինաստանի տնտեսական խնդիրներին, նրանք ահռելի ներդրումներ են կատարել ենթակառուցվածքների ու գիտության մեջ։ Միայն չինական արագընթաց երկաթուղին, որը կապում է Չինաստանի գրեթե բոլոր բնակավայրերը, բավականին տպավորիչ է։ Էլ չեմ խոսում գիտական ու կրթական ոլորտի մասին։ Չինական համալսարանները տարեցտարի ավելի են բարձրանում թոփ համալսարանների ռեյտինգում։

Կարծում եմ, որ այս ամենը մի օր կարող է հանգեցնել անդառնալիության կետի, երբ ԱՄՆ-ն էլ չի հասցնի այս արագացմանը։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2854

Մեկնաբանություններ