Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվացել են հակառուսական տարրերը։
Այդ ակտիվացումը կապված է Կուրսկի մարզում ուկրաինական, իսկ իրականում Հավաքական Արևմուտքի կազմակերպած հարձակում-ներխուժմամբ։
Սա հնարավորություն է տվել Հայաստանում ծվարած հակառուս -թրքահպատակ-արևմտամոլներին ենթադրելու, որ ՌԴ-ն գտնվում է պարտության շեմին։
Իհարկե իրավիճակը ռազմաճակատում լարված է։
Բայց պետք է հասկանալ, որ ՌԴ-ն փաստացի պատերազմի մեջ է Հավաքական Արևմուտքի հետ ու այդ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում է, այլ նաև ունի քաղաքակրթական բաղադրիչ։
Հավաքական Արևմուտքն իր տնտեսական, ռազմական ու քարոզչական ռեսուրսները դրել է ՌԴ-ին ծնկի բերելու համար։
Բայց ՌԴ-ն ոչ միայն ծնկի չեկավ, այլև տնտեսությունն ավելի ակտիվացրեց, զարգացրեց իր դերակատարումը ԲՐԻԿՍ-ի ու Շանհայի կազմակերպության շրջանակներում։
Առանձնահատուկ զարգացում են ապրում ռուս-չինական և ռուս-իրանական հարաբերությունները։
Այսինքն բազմաբեվեռ աշխարհն այլևս փաստ է։
Սրան հակառակ Արևմուտքն ավելի է փորձում մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա, բայց հաշվարկը սխալ է լինելու։
Ինչու՞… որովհետև Ռուսաստանը մեկ անգամ չէ ապացուցել, որ մարտահրավերներից ավելի է համախմբում իր ռեսուրսները՝ մարդկայինից մինչև ֆինանսական ու ռազմական։
Նույնը, կարծում եմ, կլինի նաև այս դեպքում։
ՌԴ-ն իր վրա վերցրել է բազմաբևեռ աշխարհակարգի լոկոմոտիվի դերը։
Բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակից են նաև Չինաստանն ու Իրանը։
Եվ Հայաստանի ներսում, և Հայաստանի սահմաններից դուրս ասել եմ՝ ՌԴ-ն Հայաստանի ու հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է և ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ և հայության շահերից։
Այս քաղաքակրթական պայքարում ես մշտապես եղել և մնում եմ բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակից, ՌԴ-ի հետ դաշնակցային, Չինաստանի ու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից։
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ