Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ցասումից ու դատապարտումից մինչև լուռ դժգոհություն

Ցասումից ու դատապարտումից մինչև լուռ դժգոհություն
02.08.2024 | 15:11

Քաղաքակիրթ Ֆրանսիայի այլանդակ սրբապղծությունն օլիմպիական խաղերի բացման ժամանակ հիացրեց առաջադեմ մարդկության քաղաքական էլիտաներին և առաջացրեց աշխարհի բնակչության 85 տոկոսի բացասական ռեակցիան՝ ցասումից ու դատապարտումից մինչև լուռ դժգոհություն:

Փարիզի քաղաքապետուհին ասել էր, թե, իբր, աշխարհը տեսավ, որ մենք՝ ֆրանսիացիներս, այսպիսին ենք, այսինքն, ըստ այդ հավի՝ ֆրանսիացիք հիանալի են, իսկ աշխարհը հիացավ նրանցով:

Դոնալդ Թրամփն ասաց, որ իր ընտրվելու դեպքում հաջորդ օլիմպիադայի բացմանը, որը կայանալու է Լոս Անջելեսում, նման խայտառակություն թույլ չի տա:

Այժմ՝ գլխավորի մասին: Այաթոլլահ Խամենեին վրդովվել էր՝ կանչել էր Ֆրանսիայի դեսպանին և, ըստ ամենայնի, անպատվել էր դրան և ռադ արել: Խամենեին իմաստուն մարդ է, լուրջ բարոյականության կրող, և չէր կարող հանդուրժել իսլամի մարգարեներից մեկի՝ Քրիստոսի հանդեպ սրբապիղծ վերաբերմունքը:

Վրաստանի ուղղապառ եկեղեցին նույնպես հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ: Զարմանալի է գոնե ինձ համար Ռուս ուղղափառ եկեղեցու լռությունը, թեպետ դատապարտական հայտարարություններով հանդես եկան Վոլոդինն ու Պեսկովը, բայց զարմանալի չէ Հայ Առաքելական եկեղեցու լռությունը՝ դե, եվրաինտեգրված, եվրասոցացված, տասնյակ տարիներ կոմպլեմենտարիզմով տարված ազգի եկեղեցի է, ի՞նչ սպասենք մեր հոգևոր դասից, նրանք էլ են հայ, չէ՞…

Ըստ ամենայնի, Փարիզի օրգիայով բավարարված է նաև Վատիկանը՝ ծպտուն չհանեց, նշանակում է՝ հիացել է կամ կամավոր, կամ պարտադրաբար:

Մի խոսքով, ապրի Մակրոն Էմանուելը, ավելի շատ ապրեն դրա կնիկն ու երջանիկ միասեռական զույգը՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետն ու արտգործնախարարը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ