Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 30
Հաճախ մտածեք անցյալում ապրած Իմ ծառաների մասին: Ահա, Աբրահամը հավատաց Խոստումին, երբ դեռ զավակ չուներ, որ իր սերունդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը:
Ինչպես Մովսեսն Իսրայելի ժողովրդին առաջնորդեց անապատի միջով այն վստահությամբ, որ, ի վերջո, պիտի ժառանգեն Ավետյաց Երկիրը:
Դարերի ընթացքում միշտ եղել են մարդիկ, որոնք առանց տեսնելու, հավատով հնազանդդվել են, և իրենց հավատը անպտուղ չի մնացել: Այդպես կլինի նաև ձեր դեպքում: