Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության (Ambassade de France en Arménie) ուղիղ տիրապետման ներքո գտնվող և, ենթադրաբար` Ֆրանսիայի իշխանությունների (Emmanuel Macron) համակրանքը վայելող «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը սկսել է «օդից» գումար աշխատել:
ՈՒրեմն, սրանք հուլիսի 1-ին հայտարարեցին, որ հուլիսի 2-ին շուրջ 10 ժամով ջրազրկելու են Շենգավիթի շրջանի զգալի հատվածը:
Ըստ այդմ, բնակիչները մեծ քանակությամբ ջուր հավաքեցին:
Նշված օրը ջրազրկում տեղի չունեցավ:
Հավաքված ջուրն այլևս պետք չէր, սակայն այն անցել էր ջրաչափերի միջով և, որպես ջրի ծախս է ներկայացվելու:
Ստացվեց, որ սրանք «օդից ջրի փող են աշխատում»:
Բա ինչպե՞ս կարելի է չհիշել սրանց մորն ու ազգուտակը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ