ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ենոքավանի Պոտյոմկինը

Ենոքավանի Պոտյոմկինը
17.06.2024 | 20:06

Եկատերինա թագուհու ֆավորիտ կոմս Պոտյոմկինը Տավրիդյան տիտղոս ստանալու հետ ձեռք բերեց հարավային Ռուսաստանը շենացնելու պարտավորություններ։

Կատարվող իբր թե խոշոր նախագծերի մասին լսած թագուհին ցանկություն է հայտնում անձամբ այցելել ներկա Կրասնոդարի տարածքը, որպեսզի տեղում ծանոթանա կատարվող աշխատանքների ընթացքին։

Միլիոնավոր ռուբլիներ յուրացրած Պոտյոմկինը հայտնվում է շփոթության մեջ և կարգադրում է թագուհու շրջագայության ուղիներում հայտնված գյուղերում իրականացնել դեկորատիվ խաբեությունների բեմադրություն։

Ընտրվում են գյուղեր, դրանց խրճիթները ներկվում են, ժողովրդին տալիս են ռուսական տրադիցիոն նոր հագուստներ, ճանապարհի եզրերին նստեցվում են երգչախմբեր, պարի անսամբլներ։

Ճամփորդության մի մասն անցնելով Դնեպր գետով, Եկատերինան հպարտությամբ դեսպաններին ցույց էր տալիս ծաղկող գյուղերն ափի երկայնքով՝ լցված աշխատասեր և երջանիկ գյուղացիներով:

Կար միայն մեկ խնդիր. այդ բոլորն արվել էր ցուցադրման համար:

Ասում են, որ Պոտյոմկինը խանութների ու տների ճակատային մասը ստվարաթղթից էր հավաքել: Նույնիսկ գյուղացիներն էին հատուկ բերվել, որպեսզի բարգավաճող տնտեսության տպավորություն ստեղծեին: Երբ շքախումբն անհետանում էր՝ շրջվելով գետի թեքության հետ, Պոտյոմկինի մարդիկ հավաքում էին շինծու գյուղը և շտապում էին գետի երկայնքով, որ ևս մեկ գյուղ նախապատրաստեին Եկատերինայի շրջայցի հաջորդ կետի համար:

Չնայած, որ ժամանակակից պատմաբանները կասկածի տակ են դնում այդ իրողությունը, «Պոտյոմկինի գյուղեր» եզրը տեղ է գտել աշխարհի բառապաշարում:

Այժմ այն վերաբերում է ցանկացած փորձի՝ հավատացնելու ուրիշներին, որ մենք ավելի լավն ենք, ամեն ինչ հաջողում ենք, կարգապահ ենք։

Ինչու՞ եմ հիշել Եկատերինայի սիրեկանին:

Որովհետև մեր փոքր երկրի դիկտատոր լրագրողին իր ստրուկները նման բեմադրություններ են հրամցնում։

Երեկ դա ինչ-որ գյուղ էր գնացել։ Լրիվ պատահական այցելեց ինչ-որ ասֆալտ անողների։

Բոլորը նոր արտահագուստով են, բոլորը սափրված, լվացված, ձեռնոցներով, նոր բահերով։

Նույնիսկ ՔՊ բանսարկուն էր զարմացել և հարցրեց` մի՞շտ եք կիրակի օրով աշխատում:

Ի պատասխան նրա հարցմանը հիշեցնենք, որ շինարարական ո՛չ մի տենդերի ոչ մի նախահաշվով չի նախատեսվում բանվորների աշխատանք հանգստյան օրերին, որովհետև այդ օրերի համար վճարումը պետք է լինի կրկնակի։

Իսկ ոչ մի տենդերի հաղթած կապիտալիստ մի կոպեկ, քոռ կոպեկ ավելի չի տա ոչ մեկի։

Թարգե՛ք էդ դերասանությունը կամ կրկեսը, որը չի նայվում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3512

Մեկնաբանություններ