Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 9
Վեր բարձրացեք ձեր սին պատրանքներից ու վախերից և հասեք Իմ ուրախությանը:
Այդ բավական է բուժելու համար ձեր բոլոր վախերն ու խոցերը: Մի՛ մտաբերեք ձեր թերություններն ու ձախորդությունները և դրանց պատճառած դյուրազգաց ցավը, մոռացեք ցավառիթ ցնցումներն ու անհաճո երերումները;
Ապավինեք Ինձ:
Սիրեք Ինձ:
Կանչեք Ինձ:
Ձեր դաստիարակությունը մի յուրօրինակ արգելարշավ է.
«ՈՒստի վազեք, որպեսզի հասնեք»:
Որ կարողանաք ձեռք բերել ոչ միայն ձեր սրտի կամեցածը, այլ նաև Ինձ, որ ձեր հոգու ուրախությունն եմ ու նավահանգիստը: Ինչ կմտածեք մրցասպարեզ ելած այն վազողի մասին, որ ինքն իրեն հուսահատ գետին է նետում առաջին իսկ արգելքի դիմաց, որը դրված էր վրայից անցնելու համար:
ՈՒրեմն ոտքի ելեք ու շարունակեք ձեր արշավը:
Ես եմ ձեր թե՛ Առաջնորդը, և թե՛ Նպատակը: