ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մայոր Գրիգորի Թավադյանը հրաժարական է տվել ԱԱԾ-ից

Մայոր Գրիգորի Թավադյանը հրաժարական է տվել ԱԱԾ-ից
03.12.2020 | 13:46

ԱԱԾ սպա, մայոր Գրիգորի Թավադյանը ֆեյսբուքում գրել է.

«ԱԱԾ հարգարժան գործընկերներ, տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից: Շուրջ 13 տարի առաջ այս դժվարին, բայց պատվաբեր ուղու ընտրության հիմքում եղել է մեր Հայրենիքն առավել անվտանգ և ամուր տեսնելու երազանքն ու այդ երազանքին հասնելու համար որևէ ջանք չխնայելու երդումս: Երախտապարտ եմ իմ բոլոր ղեկավարներին և գործընկերներին՝ այս տարիների համատեղ ծառայության համար: Ինձ համար մեծ պատիվ էր այս ճանապարհն անցնել ձեզ հետ միասին: Ես մշտապես զգացել եմ բոլորիդ հարգանքը, մասնագիտական աճ ունեցել գրեթե բոլոր ղեկավարների օրոք, ինչից էլ ներշնչվել է այն վստահությունը, թե միասին օրեցօր ավելի ենք մոտենում մեր երազանքների Հայրենիքին:


Ուզում եմ վստահեցնել բոլորիդ, որ այսօրվա իմ որոշման հիմքում չկա որևէ քաղաքական հաշվարկ: Պարզապես ինձնից նենգաբար գողացել են իմ երազանքը, և սպային բնորոշ լռությունն ու չեզոքությունը պահպանելն այլևս վեր է իմ ուժերից։
Երկրի վարչապետի ապաշնորհ և անհեռատես կառավարման արդյունքում մեր հասարակությունը ծայրաստիճան պառակտվեց, մենք կորցրինք մեր մեծ հայրենիքի այն մասը, որը երբեք թշնամու կողմից գրավված չէր եղել, և սերունդ, որը երբեք պարտություն չէր տեսել: Այսօր, առավել քան երբևէ, երկրի ղեկավարի քաղաքական անկարողությունը կործանարար է մեր հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում, որոնցից ամենահրատապներն, անշուշտ, անհետ կորածների և գերիների հարցերն են:
Դեռևս հույս եմ հայտնում, որ պետությանը պատվով ծառայած սպայիս նման կտրուկ որոշումը իր տեղում և չափով որևէ կերպ կներազդի երկրի վարչապետի կողմից իրականությանը վերջապես առերեսվելուն՝ ի նշան անձնական և հանրային բողոքի։ Անասելի սեղմ է այն ժամանակը, որում նա պետք է սթափ գնահատի իր հեռանալու և նոր, կարող ուժերի համար ճանապարհ բացելու անհրաժեշտությունը։


Անվտանգ ծառայություն եմ մաղթում բոլոր համածառայակիցներիս և ամուր հավատ՝ մեր ընդհանուր երազանքի հանդեպ։ Պատիվ ունեմ»:

Դիտվել է՝ 4907

Մեկնաբանություններ