ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միքայել Մինասյան․ Այսօր Նիկոլի իշխանությունը ծնողներին հանձնում է նրանց երեխաների դիերը՝ առանց որևէ արժանապատիվ գրության

Միքայել Մինասյան․ Այսօր Նիկոլի իշխանությունը ծնողներին հանձնում է նրանց երեխաների դիերը՝ առանց որևէ արժանապատիվ գրության
14.11.2020 | 19:50

Դավաճան վիժվա՛ծք, նրան սպասարկող տականքնե՛ր և մոլորյալ ապուշնե՛ր։
Գոնե ամոթ ունեցեք, լռե՛ք։ Չնայած դուք ամոթ չունեք, գոնե վախ ունեցեք։ Նույնիսկ հիմա եք շարունակում ստել ու մանիպուլացնել և չեք էլ նկատում, որ հերքելով հաստատում եք։
Իշխանությունը հայտնել է 1379 զոհի մասին։ Իմ առավոտվա հրապարակումից հետո զոհերի թիվը ևս 1000-ով ավելացրին։ 1000 հայ։ 1000 կյանք։ 1000 մահ։ Էլ չեմ ասում, որ հերքելով հաստատում են գրածս՝ արդարանալով, թե «...հակառակորդի մոտ մնացած դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել»։
Իրենց պետք է որևէ կերպ ինձ հերքեն, հետո թե ոնց կբացատրեն իրենց ստերը, այս պահին կարևոր չէ։ Հասկանո՞ւմ եք, չէ, որ սա ոչ թե ծանոթ ձեռագիր է, այլ արդեն 2.5 տարվա աշխատաոճ։


Սիրելի ժողովուրդ,
Ես երբեք չեմ հրապարակել չճշտված կամ մոտավոր տեղեկություններ։ Շատ անգամ կուզեի սխալված լինել, իսկ այս անգամ ամեն ինչ կտայի, որ սխալվեի։ Բայց ավաղ...
4750. այս թիվն ինձ ֆիզիկական ցավ է պատճառում։ Սա ես չեմ գրել ապացուցելու համար, որ Նիկոլը ստախոս է ու դավաճան։ Չեմ կարծում, որ հիմա որևէ մեկը դրանում կասկածում է։ Ինձ վիրավորում է, որ նրանք մանիպուլացնում են մեր անվերադարձ կորուստը, մահը՝ դարձնում աշխատանքային գործիք։


Եվ վերջում. բոլոր նորմալ երկրներում, երբ զինվորը զոհվում է մարտի դաշտում, պետությունը հայտնում է նրա մահվան հանգամանքները. որ օրն է զոհվել և որտեղ։
Ծնողները նույնիսկ այսօր չգիտեն իրենց զավակների մահվան հանգամանքները։ Որ օրը զոհվեց, ինչ էր պաշտպանում, որ քաղաքը, որ գյուղը։ Հայ ժողովուրդն իրավունք ունի իմանալու իր որդիների սխրանքները, որովհետև այդ սխրանքները պիտի դառնան պատմություն, փոխանցվեն սերընդեսերունդ։
Այդ տղերքը ուղղակի չեն սպանվել։ Նրանք իրենց կյանքն են դրել հանուն հայրենիքի։ Իսկ այսօր Նիկոլի իշխանությունը ծնողներին հանձնում է նրանց երեխաների դիերը՝ առանց որևէ արժանապատիվ գրության։ Հանձնում է որպես պատերազմի անխուսափելի հետևանք։ Այդպես չի կարող լինել։ Այդպես անզգա չի կարելի վերաբերվել ազգի զավակներին։
Վիժվածքներ, հրապարակե՛ք ցուցակները։


Ու ամեն մի անուն, ազգանունի դիմաց գրե՛ք պատմությունը։
Այդ զինվորների կյանքը պիտի շարունակվի նրանց մասին պատմություններով, որովետև նրանց գործը զրոյացրիք։

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ