-
10.12.2020|
12:21
Դեկտեմբերի 11-ին նշանակված ԵՄ սամիթը խոստանում է լինել բուռն ու աղմկոտ: Ֆրանսիան, Հունաստանն ու Կիպրոսը ձեռնարկել են առավելագույնը, որ «դատավարություն» անեն Թուրքիայի նկատմամբ՝ օրակարգում ներառելով Արևելյան Միջերկրականում կոնֆլիկտը և հնարավոր պատժամիջոցները Անկարայի նկատմամբ՝ տարածաշրջանի վիճելի ջրերում բնական գազի հետախուզման առնչությամբ:
-
10.12.2020|
12:17
Լիբիայում գտնվող Ալ Կուդս միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Ալ Աքսա մզկիթի իմամ Աքրամ Սաբրիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կարևոր ազդանշան է: Հիմնադրամը հայտարարում է, որ այդ հանդիպումը «նշանակում է աջակցություն ու համերաշխություն հոգևորականին, որ Իսրայելի ճնշմանն է ենթարկվում»:
-
09.12.2020|
14:45
Ֆրանսիայի Valeurs actuelles-ը հրապարակել է Բարբարա Վիոլեի և Անրի Դարիգրանի հոդվածը: Նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակին և դրա ազդեցությանը տեղի բնակչության վրա:
-
09.12.2020|
10:22
Հայաստանում դեկտեմբերի 8-ի կեսօրին ավարտվեց ընդդիմադիր կուսակցությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրած ուլտիմատումի ժամկետը: Ցուցարարների պահանջով՝ վարչապետը պետք է հեռանար մինչև կեսօր:
-
09.12.2020|
10:19
Նախ՝ եզրահանգումը, որ Թուրքիան հայտնվել է Հարավային Կովկասի քաղաքական ասպարեզում ուշացել է 30 տարի, եթե ոչ ավելի: Ղարաբաղի երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ընդամենը ընդգծեց Անկարայի դերը տարածաշրջանում, բայց նոր ոչինչ չբերեց:
-
08.12.2020|
00:56
Փաշինանին հրաժարական պարտադրելու ընդդիմության սահմանած վերջնաժամկետն այսօր ավարտվում է։ Ակնհայտ է՝ Փաշինյանն ինքնակամ չի հեռանա, ավելին, նրա մնալու համար շատ ինքնատիպ թեզեր են առաջ քաշվում, որոնք հասարակությանը իբր համոզիչ պիտի թվան։ Իշխանական քարոզչամեքենան մեծ թափ է հաղորդել «հներ» և «նորեր» բաժանմանը։
-
08.12.2020|
00:42
Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստով:
-
08.12.2020|
00:10
Պետության ու ժողովրդի գոյության համար դեյուրե էական չէ, թե ով կանի, դեֆակտո պատմությունը գրում են անհատները: Ֆրանսիացիներն ասում են՝ Նապոլեոնը Ֆրանսիայի պատմությունն է: Մեր պատմության հարցը չպիտի լինի «Բա այսքան պարտություն կրես, հաղթել չսովորե՞ս (Հրանտ Մաթևոսյան):
-
07.12.2020|
09:36
2886 սպանված, 100 անհայտ կորած, 1 245 վիրավոր շարունակում է բուժումը հոսպիտալներում՝ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն դեկտեմբերի 3-ին:
-
06.12.2020|
11:21
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է ՀՀ նոր ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Սմոլենսկի հրապարակը հաղորդում է, որ «կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը և ՀՀ ԱԳ նախարարի դեկտեմբերի 7-ին Մոսկվա աշխատանքային այցը» Նոյեմբերի 21-ին Լավրովն արդեն եղել է Երևանում ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում: