«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՈՒրախացե՛ք

ՈՒրախացե՛ք
06.04.2024 | 20:47

-«Ծերանալ»-ն աղոթելուց է առաջացել:

-Ինչու՞:

-Դե, ծերունական աղոթք:

Տերունական աղոթքը՝ ծերունական աղոթք իմացող Սարուխանյան Կարենը ձեզ Եվրոպա է տանում:

ՈՒրախ չե՞ք:

Բանակում չծառայելու համար, սրա նրա վրա ցուցմունքներ տված Բաբաջանյան Արմանը Եվրոպան բերում է Հայաստան:

ՈՒրախացեք:

Արևմուտքի ֆինանսավորմամբ տարիներով ազգայնական խաղացած Ժիրայր Սեֆիլյանն ու Արա Պապյանը հոգ են տարել ու Հայաստանը կանգնեցրել են եվրառեմոնտի տակ:

Հայաստանը հետևողականորեն սարքում են ՈՒկրաինա

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ