Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 
  • Հայկական  ավանդական ուտեստներ

    Հայկական ավանդական ուտեստներ

    17.05.2012| 04:01
    Յուրաքանչյուր ժողովուրդ ունի դարերի խորքից եկած և մինչև մեր օրերը հասած ոչ միայն իր ծեսերն ու ավանդույթները, այլև դրանց թվին դասվող, կրոնական ու տոնական օրերի խորհուրդն իրենց մեջ կրող ազգային ուտեստներ: Դրանց պատրաստման եղանակները, արտացոլելով տվյալ ժողովրդի ազգային նկարագիրն ու առանձնահատկությունները, միավորվում և ստեղծում են գեղեցիկ և տպավորիչ համապատկեր: