25.06.2013|
12:14
Կատարելությունը բացառիկ երևույթ է, հատկապես մեր օրերում, երբ «չորս բոլորը գլուխներն են կորցնում» (Ռ. Կիպլինգ), երբ ամենուր ճգնաժամ է, հոգևոր արժեքների անկում, աղքատություն, արտագաղթ, մոլեգնող նյութապաշտություն։ Հակառակ այս ամենի, գտնվում են նվիրյալներ, որոնք իրենց գործունեությամբ դիմագրավում են ավերիչ ուժերին, հույս ու հավատ ներշնչում մարդկանց։